Լրահոս
Միջազգային
10:52
28.04.26
472

Ուկրաինայում սարսափած են Զելենսկուն ուղղված Մերցի վերջնագրից

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը տարածքային զիջումների վերաբերյալ վերջնագիր է դարձել Վլադիմիր Զելենսկու համար։ Այս մասին X սոցիալական հարթակի իր էջում գրել է նրա նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։

«Մերցը բացահայտորեն ընդունեց այն, ինչի մասին շատերն էին շշնջում Եվրոպայում. Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել իր տարածքի մի մասի անվերադարձ կորստի հետ՝ Ռուսաստանի հետ ապագա ցանկացած խաղաղության համաձայնագրի շրջանակներում», - ասված է նրա հրապարակման մեջ։

Նա հավելել է, որ նման հայտարարությունը բացահայտ ուղերձ է Բեռլինից. տարածքային զիջումները կարող են դառնալ եվրոպական ապագայի գինը։

Նախօրեին Մերցը հայտարարել էր, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների՝ խաղաղության համաձայնագիր կնքելու և Եվրոմիությանը անդամակցելու համար։ Ըստ նրա՝ Կիևից կարող է պահանջվել այդ հարցով հանրաքվե անցկացնել, որից հետո Զելենսկին իբր կարող է ասել Ուկրաինայի բնակիչներին. «Ես ձեր առջև բացեցի դեպի Եվրոպա տանող ուղին»։