Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:06
28.04.26
629

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Img default alt hy

«Честный знак» մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքն ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց խանութներում։ 

Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգումների ավարտը։

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելը թույլ չտալու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն չի հայտնվի սպառողների ձեռքում»։

Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին՝ Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։