Լրահոս
Քաղաքական
11:46
28.04.26
220

Իրանական լրատվական տիրույթում չի դադարում մեղադրանքների հոսքը Բաքվի հասցեին. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին։

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։

Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի օդանավակայանները և իրականացվել է իսրայելական ինքնաթիռների վառելիքի լիցքավորում։

«Իրանական լրատվական տիրությում տարբեր մակարդակներով չի դադարում Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին նման մեղադրանքների հոսքը, ինչը հանգեցնում է նաև հանրային տրամադրությունների այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը հետպատերազմական շրջանում, անշուշտ, ազդելու է Իրանի հանդեպ թշնամանքը պաշտոնական մակարդակում հնարավորին թաքցնել փորձող Բաքվի բարբարոսական վարչախմբի նկատմամբ իրանական պետական դիրքորոշման վրա»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։