Լրահոս

2026-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով
    Եթե ընտրողների 55 կամ ավելի տոկոսը մասնակցի, Փաշինյանը կպարտվի աղետալիորեն։ Եթե մասնակցի 35-40 տոկոսը, Փաշինյանը կարող է հույս դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը վճռականորեն կպարտվի։ Այսպիսով, վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով։
    12:06
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
    12:00
    22.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.04.2026
    Մամուլի տեսություն 22.04.2026
    11:57
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Յուրա Հայրապետյան Արսենի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքը
    Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
    11:53
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են. Մեսրոպ Մեսրոպյան
    Պնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
    11:42
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են տարածաշրջանի նոր հնարավորությունները
    Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
    11:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք»
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը): Այս մասին գրում է «Հետք»-ը։ Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում: Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը: Նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներում տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից: Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի պարագայում՝ FIE4002, մյուս պաշտոնյաների համար (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003 (FIE-ն 2023-ի սեպտեմբերից պետական ինքնաթիռը շահագործող «Ֆլայուան Արմենիայի» կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային): Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    11:22
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    CENTCOM-ը հայտնել է շրջափակման սկզբից ի վեր Իրանի հետ կապված 28 նավ կալանելու մասին
    «Իրանական նավահանգիստներ մտնող կամ դրանցից դուրս եկող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ուժերը 28 նավի հրահանգել են շրջվել և վերադառնալ նավահանգիստ», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
    11:15
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
    11:04
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
    Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ:
    11:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Բաքու այցի առաջարկ չենք ստացել»․ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի ուղերձին
    Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։
    10:52
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան
    Միևնույն ժամանակ, երկրում պետք է հաստատվի պատասխանատվության մթնոլորտ։ Բոլոր այն քաղաքական որոշումներ կայացնողները, ովքեր իրենց քայլերով երկիրը հասցրել են այս վիճակին, պետք է պատասխան տան օրենքի առաջ՝ իրավական, արդար և թափանցիկ գործընթացների միջոցով։ Սա արդարության վերականգնման անհրաժեշտ պայման է։
    10:48
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
    «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
    10:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունն ապրում է պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը. փաստաբան
    Փաստաբանական գործունեությանս արդյունքում համոզմունք ունեմ, որ դատախազությունն առհասարակ կոռումպացված չէ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի, ցավոք, միակ առավելությունն է, իհարկե՝ նրա զուտ տեսական գրագիտությունը չհաշված։
    10:37
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․05 դրամ:
    10:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
    Ապրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։
    10:20
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է աղմկում Միշիկը․ սենսացիոն բացահայտում․ Politik.am
    Այս խմբի ներկայացուցիչները, մատնանշելով տարատեսակ ու հանրությանը անհայտ ինչ-որ հանգամանքներ, նույն մեկնարկային կետից, նույն թեզերով ու ակնհայտ նույն կենտրոնից եկող հրահանգով սկսեցին սև քարոզչություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի, նրա թիմակիցների, «Հայաստան» դաշինքի դեմ։ Միանգամից ասենք, որ նրանց թեզերը ոչ միայն խիստ վիճելի են, այլև չեն դիմանում որևէ քննադատության, ծայրահեղ ցինիկ են ու հաճախ պարզապես ծիծաղ են առաջացնում։ Այդպես, օրինակ, «քառյակ մեդիան» պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ պայմանավորված խաղ է խաղում (ընդ որում՝ 2018 թվականից) Նիկոլ Փաշինյանի օգտին, Կարեն Կարապետյանին թավշյա հեղափոխություն կազմակերպելու միջոցով փորձում էր իշխանության բերել երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավարը (որը՝ ըստ իրենց, նաև Արցախի հայաթափման մեղավորն է), ՀՅԴ-ն գումար է պարտք Քոչարյանին, և այլն։ Այս ամենը տևեց մոտ երկու-երեք շաբաթ՝ երկրորդ նախագահի թիմի և նրան աջակցող լրատվամիջոցների քար լռության ներքո, ընդամենը մի քանի առիթով ես եմ անդրադարձել իրենց։ Վերջերս, ասես վիրավորված լինելով քոչարյանական «իգնոռից», խաղի մեջ մտավ նաև ինքը՝ Միքայել Մինասյանը, թերևս հաշվարկ ունենալով, որ ահա իրեն հաստատ կարձագանքեն, հատկապես, որ իր հոդվածը աչքի ընկավ կեղծիքի ու ցինիզմի հատուկ մեծ չափաբաժնով։ Բայց երկրորդ նախագահի թիմակիցները մեծամասամբ շարունակում են չնկատելու տալ Մինասյանին ու իր՝ տարբեր բերաններով արտաբերվող ելույթները։
    10:16
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ մեկ երկիր արգելափակում է Վրաստանի դեմ պատժամիջոցները
    «Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրվածության մասին, ապա կարող եմ դրական պատասխան տալ։ Երբ մենք առաջ էինք մղում պատժամիջոցները, օրինակ՝ նրանց դեմ, ովքեր գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, մեզ աջակցեց 26 երկիր, և միայն մեկը դեմ արտահայտվեց», - ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
    10:13
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովը փորձում է արդարանալ Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի հայտարարության համար․ Bloomberg
    Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ապրիլի 19-ին ֆոն դեր Լայենը, խոսելով Եվրամիության ընդլայնման մասին, հայտարարել էր, թե այն «պետք է ընդգրկի ողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի Ռուսաստանը, Թուրքիան կամ Չինաստանը չկարողանան ազդեցություն գործել դրա վրա»։ Ըստ անանուն աղբյուրի՝ Թուրքիան հետագայում հարցում է ուղարկել ԵՀ՝ պարզելու, թե որքանով է ֆոն դեր Լայենի հայտարարությունը ճշգրիտ փոխանցվել լրատվամիջոցներով։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, թե այդ խոսքերը կտրված են եղել համատեքստից։ «Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ընդունումն էր, հատկապես Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», -Bloomberg-ին հայտնել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Ինչպես նշում է գործակալությունը, այս վրիպումը տեղի է ունեցել հատկապես անհարմար պահի, քանի որ ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դաշնակցային կապերը գլոբալ անկայունության ֆոնին, որն առաջացել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով։
    10:08
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետը
    Ապրիլի 21-ին, ժամը 18։49-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։ Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։
    10:02
    22.04.26
    Ավելին