Լրահոս
Քաղաքական
14:49
22.04.26
436

Խնդրում եմ ինձ գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ինչ-որ ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ ու խոստումներ են ստացել. Ալիկ Ալեքսանյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը հայտարարել է, որ հավաքագրում է ՔՊ-ի կողմից ճնշումների կամ խոստումների դեպքերը։

«Խնդրում եմ՝ գրեն ինձ այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ինչ-որ ծառայությունների կամ աշխատանքի առաջարկներ կամ խոստումներ են ստացել։

Խնդրում եմ՝ գրեն նաև այն մարդիկ, ովքեր այլ հայացքներ ունենալու պատճառով զրկվել են աշխատանքից, կամ աշխատանքի վայրում խնդիրներ են ունեցել, կամ նրանց սպառնացել են աշխատանքից հեռացմամբ»,- հայտարարել է նա՝ հրապարակելով տեսանյութ։