Լրահոս

2026-04-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը 15,000,000 դոլար է փոխանցել հայ ուսանողների կրթաթոշակների համար․ Նարեկ Կարապետյան
    Մենք տեսնում ենք, որ մարդկանց մեծ մասը ընդդիմադիր հայացքների տեր է, բայց նրանց մի մասը հավատը կորցրել է, հավատացել է Փաշինյանին և հավատը կորցրել է, բայց ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ մենք նոր ենք մտել քաղաքականություն, մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, չի եղել ինչ-որ բան, որ Սամվել Կարապետյանը ասի և չանի։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանը 15,000,000 դոլար է փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար։
    23:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան
    Հյուրանոցի դիմացի մայթին Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին էր։ Կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց։ Շինարարությունը բավականին երկար տևեց։ Մի որոշ ժամանակ նույնիսկ ընդմիջվել էր, կամ շատ դանդաղ էր առաջ գնում։ 2018/19 թթ Նոր տարուն ընտանիքով էլի Արցախում էինք։ Շինարարությունը եռում էր։
    23:15
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անվճար և որակյալ կրթությունը հասանելի կլինի բոլորի համար. Աննա Գրիգորյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
    23:00
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը հայտնի է. նոր ուժեր են միացել դաշինքին
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը այսօրվա համագումարում վերջնականացրել է ընտրական ցուցակը: Նարեկ Կարապետյանն է ցուցակը գլխավորում: Համագումարին նաև հայտարարվել է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու Երկիր» կուսակցությունը նույնպես դաշինքի կազմում է:
    22:48
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
    Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր: Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:
    22:38
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հայտնի է․ News.am
    Նրա խոսքով՝ Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։
    22:30
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Շուշիի հանձնման մասին Սեյրան Օհանյանի սկանդալային հայտարարությունը նոր աժիոտաժ է առաջացրել
    Նախորդ շաբաթ խորհրդարանի ամբիոնից էր «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոսել 44-օրյա պատերազմում Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններից՝ կրկին թեժացնելով պատերազմի մասին ամենացավոտ հարցերից մեկը՝ ինչպե՞ս է թշնամին կարողացել ճեղքել պաշտպանության այն հատվածը, որի պատասխանատվությունը եղել է Հայաստանի իշխանության վրա։
    22:15
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանի պատասխանի բացակայության պատճառով. NYT
    Երեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Որոշման բացակայությունը նա բացատրել է ամերիկյան կողմի հակասական ուղերձներով, վարքագծով և «անընդունելի» գործողություններով։ «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիվանագիտական ուղևորությունը Իսլամաբադ, որտեղ ակնկալվում էր նրա հանդիպումը իրանցի բանագնացների հետ՝ միջուկային գործարքը քննարկելու նպատակով, հետաձգվել է այն բանից հետո, երբ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին», -ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, պարբերականի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ առանց Թեհրանի պատասխանի դիվանագիտական գործընթացը փաստացի դադարի մեջ է, Վենսի ուղևորությունն ինքնին դեռևս չի չեղարկվել։ «Ուղևորությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանագնացներն արձագանքեն այնպես, ինչը նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը կհամարի ընդունելի։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ակնկալում են հստակ ազդանշան առ այն, որ իրանցի բանակցողներն օժտված են համաձայնագիր կնքելու բոլոր լիազորություններով», -նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ավելի քան 3 հազար մարդ զոհվեց։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին ապարդյուն. թեև մարտական գործողությունների վերսկսման մասին չհաղորդվեց, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
    22:08
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
    Մալխաս Ամոյանը շարունակում է իր փայլուն հաղթարշավը միջազգային գորգում։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի իր 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնն ուժերը չափեց վրացի Ռամազ Զոիձեի հետ և վստահ հաղթանակ տոնեց։ Կիսաեզրափակիչ փուլում Ամոյանը 3:1 հաշվով պարտության էր մատնել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Գուտուին։
    21:55
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովը պարզաբանել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ
    Թուրքիայի հիշատակումը եղել է նրա աշխարհաքաղաքական ազդեցության, մասշտաբների և հավակնությունների ընդունում, այդ թվում՝ Արևմտյան Բալկաններում, և նպատակ չի ունեցել համեմատել այն որևէ այլ երկրի հետ: ԵՄ-ն միանշանակ դիտարկում է Թուրքիան որպես «կարևոր գործընկեր՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով», հատկապես տրանսպորտային կապի և միգրացիայի հարցերում: Թուրքիան նաև հանդիսանում է «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից և ԵՄ անդամության թեկնածու երկիր», ինչը նրան դարձնում է երկխոսության առանցքային գործընկեր: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է ավարտին հասցնի եվրոպական տարածքի ձևավորումն այնպես, որ այն չգտնվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ:
    21:45
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի սուտը ջախջախող բացահայտում. Եղեռնի զոհերի հուշակոթողն առաջին անգամ չի հիմնանորոգվում
    «Ուղիղ 60 տարի ոչ մեկ չի նորոգել»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին վերաբերող Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը փաստերով հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը: Նախորդ շաբաթ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ էր Փաշինյանը արել այդ հայտարարությունը՝ ԿԳՄՍ նախարարի ու հուշարձանի համահեղինակ Սաշուր Քալաշյանի ներկայությամբ:
    21:39
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն». Գոհար Ղումաշյանը հանդիպել է Սամվել Կարապետյանին
    Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: «Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։ Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,-գրել է նա։
    21:28
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ստամբուլից Բաքվի հասցեին Սիմոնյանի բողոքը դիվանագիտական մուրացկանություն է համարում ընդդիմությունը
    Խորհրդարանի ՔՊ-ական պատվիրակության այցը Ստամբուլ ավարտվել է և առաջ բերել առնվազն երկու տարօրինակ հարց. նախ՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը բողոքում Բաքվից՝ թուրքերի առաջ և ինչո՞ւ է դժգոհում Անկարայից՝ տեղի հայկական մամուլի հետ զրույցում: «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը նկատում է՝ այս հարցերից խոսելիս Սիմոնյանը թվարկել է բոլոր այն զիջումները, որոնց ՔՊ-ական իշխանությունը գնացել է՝ Թուրքիայի հետ բաց սահման ունենալու համար:
    21:22
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեկտեմբերից մինչև մարտ պետությունը հոգալու է միայնակ թոշակառուների գազի և այլ կոմունալ բոլոր վճարումները. Գառնիկ Դանիելյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    21:11
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները․ Ռոբերտ Ամստերդամ
    Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
    21:00
    21.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ. երկշաբաթյա հրադադարը ուժը կկորցնի վաղը
    Հորմուզի նեղուցի բաց լինելու կարևորությունն է ընդգծել Չինաստանի նախագահը՝ հիմնավորելով, թե դա «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից է բխում»: Թրամփը, որ իր երկրի նավահանգիստների ապաշրջափակում է պահանջում, հայտարարել է, որ «դեմ է Իրանի հետ հրադադարի երկարաձգմանը»՝ պարզաբանելով, թե Վաշինգտոնը «այդքան ժամանակ չունի»:
    20:45
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 23-ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ
    ԿԸՀ-ն այսօր ևս առաջադրման հայտ չի ստացել:
    20:35
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանություն
    Հայլուր 20։30 Ցնցող խոստովանություն է Ստամբուլում արել հայ պաշտոնյան. դիվանագիտական մուրացկանություն
    20:30
    21.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան
    Խուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին գործընկերների տները: Հարցը, ոնց հասկացա, եղել է այն, որ իբր, դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, իմ գործընկերներին, իմ ենթականներին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչն աբսուրդի ժանրից է:
    20:15
    21.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հունիսի 7-ը կյանքի ու մահվան հարց՝ ՔՊ-ի համար. վարչական ռեսուրսի մոբիլիզացումից դժգո՞հ է Փաշինյանը
    Նիկոլ Փաշինյանի՝ կիրակնօրյա ֆիասկոն Գյումրիում, ըստ վերլուծաբանների, ծանր է նստել տեղի ՔՊ-ականների վրա: Նախընտրական թեժացող շրջանում Գյումրիում ջերմ ընդունելության տեսարանը չստացած ՔՊ-ականների առաջնրոդը, ըստ թերթերի հրապարակումների, մեղադրել է շիրակցի կուսակիցներին: Վերլուծաբանները համոզված են՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դեռ փորձելու են «սիրո ու բուռն աջակցության» տեսարաններ ստանալ Գյումրիում՝ երբեմնի հեղափոխական քաղաքում, որտեղ արդեն հերթական մերժում են ստանում ընտրողներից:
    20:02
    21.04.26
    Ավելին