Լրահոս
2026-04-22
-
Իրավական«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:Ավելին10:4522.04.26 -
ԻրավականԴատախազությունն ապրում է պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը. փաստաբանՓաստաբանական գործունեությանս արդյունքում համոզմունք ունեմ, որ դատախազությունն առհասարակ կոռումպացված չէ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի, ցավոք, միակ առավելությունն է, իհարկե՝ նրա զուտ տեսական գրագիտությունը չհաշված։Ավելին10:3722.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․05 դրամ:Ավելին10:3022.04.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասումԱպրիլի 22-ին, ժամը 04։30-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։Ավելին10:2022.04.26 -
ՔաղաքականԻնչու է աղմկում Միշիկը․ սենսացիոն բացահայտում․ Politik.amԱյս խմբի ներկայացուցիչները, մատնանշելով տարատեսակ ու հանրությանը անհայտ ինչ-որ հանգամանքներ, նույն մեկնարկային կետից, նույն թեզերով ու ակնհայտ նույն կենտրոնից եկող հրահանգով սկսեցին սև քարոզչություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի, նրա թիմակիցների, «Հայաստան» դաշինքի դեմ։ Միանգամից ասենք, որ նրանց թեզերը ոչ միայն խիստ վիճելի են, այլև չեն դիմանում որևէ քննադատության, ծայրահեղ ցինիկ են ու հաճախ պարզապես ծիծաղ են առաջացնում։ Այդպես, օրինակ, «քառյակ մեդիան» պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ պայմանավորված խաղ է խաղում (ընդ որում՝ 2018 թվականից) Նիկոլ Փաշինյանի օգտին, Կարեն Կարապետյանին թավշյա հեղափոխություն կազմակերպելու միջոցով փորձում էր իշխանության բերել երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավարը (որը՝ ըստ իրենց, նաև Արցախի հայաթափման մեղավորն է), ՀՅԴ-ն գումար է պարտք Քոչարյանին, և այլն։ Այս ամենը տևեց մոտ երկու-երեք շաբաթ՝ երկրորդ նախագահի թիմի և նրան աջակցող լրատվամիջոցների քար լռության ներքո, ընդամենը մի քանի առիթով ես եմ անդրադարձել իրենց։ Վերջերս, ասես վիրավորված լինելով քոչարյանական «իգնոռից», խաղի մեջ մտավ նաև ինքը՝ Միքայել Մինասյանը, թերևս հաշվարկ ունենալով, որ ահա իրեն հաստատ կարձագանքեն, հատկապես, որ իր հոդվածը աչքի ընկավ կեղծիքի ու ցինիզմի հատուկ մեծ չափաբաժնով։ Բայց երկրորդ նախագահի թիմակիցները մեծամասամբ շարունակում են չնկատելու տալ Մինասյանին ու իր՝ տարբեր բերաններով արտաբերվող ելույթները։Ավելին10:1622.04.26 -
ՄիջազգայինԿալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ մեկ երկիր արգելափակում է Վրաստանի դեմ պատժամիջոցները«Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրվածության մասին, ապա կարող եմ դրական պատասխան տալ։ Երբ մենք առաջ էինք մղում պատժամիջոցները, օրինակ՝ նրանց դեմ, ովքեր գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, մեզ աջակցեց 26 երկիր, և միայն մեկը դեմ արտահայտվեց», - ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Ավելին10:1322.04.26 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը փորձում է արդարանալ Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի հայտարարության համար․ BloombergԻնչպես հիշեցնում է գործակալությունը, ապրիլի 19-ին ֆոն դեր Լայենը, խոսելով Եվրամիության ընդլայնման մասին, հայտարարել էր, թե այն «պետք է ընդգրկի ողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի Ռուսաստանը, Թուրքիան կամ Չինաստանը չկարողանան ազդեցություն գործել դրա վրա»։ Ըստ անանուն աղբյուրի՝ Թուրքիան հետագայում հարցում է ուղարկել ԵՀ՝ պարզելու, թե որքանով է ֆոն դեր Լայենի հայտարարությունը ճշգրիտ փոխանցվել լրատվամիջոցներով։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, թե այդ խոսքերը կտրված են եղել համատեքստից։ «Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ընդունումն էր, հատկապես Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», -Bloomberg-ին հայտնել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Ինչպես նշում է գործակալությունը, այս վրիպումը տեղի է ունեցել հատկապես անհարմար պահի, քանի որ ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դաշնակցային կապերը գլոբալ անկայունության ֆոնին, որն առաջացել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով։Ավելին10:0822.04.26 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետըԱպրիլի 21-ին, ժամը 18։49-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։ Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։Ավելին10:0222.04.26 -
Մամուլի տեսությունԻնչի՞ց է նեղսրտած ՔՊ-ական Հայկ Սարգսյանը․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական Հայկ Սարգսյանը դեռ չի կարողանում մարսել, որ իր հետ նման կերպ վարվեցին, բայց ուրիշ տարբերակ էլ չունի։ Մտերիմ շրջապատում նա նեղսրտել է, թե որ մարդկայինը մի կողմ դնի, կփոշիացնի ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա: «Ալենն իրա ուզածին հասավ, բայց աղն ա կերել մատաղը, Փաշինյանի խաթեր ես դեռ սուս կմնամ»,– ասում են, այսկերպ է տրտնջացել երբեմնի ակտիվ ՔՊ-ականը>: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարումԱվելին09:5222.04.26 -
Մամուլի տեսությունԱննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել․ «Իրավունք»Ասում են, ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք:Ավելին09:4822.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ արշավը․ նա չի հանգստանում․ «Հրապարակ»ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։Ավելին09:4322.04.26 -
Մամուլի տեսությունԱնձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։Ավելին09:3822.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը որոշել է կոտրել Գյումրու դիմադրությունը․ «Հրապարակ»Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։Ավելին09:3422.04.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3022.04.26 -
Մամուլի տեսությունԻնչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը:Ավելին09:2522.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն արգելել են ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։Ավելին09:2022.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։Ավելին09:1522.04.26
2026-04-21
-
ՏարածաշրջանԻրանը չեղարկել է ապրիլի 22-ի հանդիպումը Վաշինգտոնի հետԻրանական բանակցային թիմը պակիստանցի միջնորդի միջոցով տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ չորեքշաբթի օրը չի ներկայանա Իսլամաբադ, և ներկայումս բանակցություններին մասնակցելու որևէ հեռանկար չկա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալության թղթակիցը։ Պատճառն ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է. Վաշինգտոնը չի ապահովել հրադադար Լիբանանում, բանակցությունների առաջին փուլում ներկայացրել է չափազանց մեծ պահանջներ և շարունակել է ծովային շրջափակումը նույնիսկ այն բանից հետո, երբ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը։ Իրանը հետագա մասնակցությունը համարում է «ժամանակի անպտուղ վատնում»։Ավելին23:5821.04.26 -
ԱրցախԴատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis ArmeniaՄիաժամանակ դատապարտում ենք պաշտոնական Երևանի մեղսակից լռությունը, իրավական քայլեր չձեռնարկելու անհեռատես քաղաքականությունը՝ Ադրբեջանի հանցագործությունները թաքցնելու և ներհասարակական խոսույթն ապազգայնացնելու առումով։Ավելին23:5621.04.26 -
Միջազգային«Ավելի մեծ և արդյունավետ». Նիդերլանդների հետախուզությունը՝ ՌԴ բանակի մասինՌուսաստանը, չնայած Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցային ճնշումներին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կարողացել է զգալիորեն ամրապնդել իր բանակի ներուժը։ Այս մասին նշված է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության (MIVD) 2025 թվականի զեկույցում։ «MIVD-ի գնահատմամբ՝ ռուսական զինված ուժերը դրսևորում են հարմարվողականության բարձր կարողություն։ Ռուսական բանակը ոչ միայն մեծացել է թվակազմով, այլև դարձել է ավելի արդյունավետ, քան մինչև Ուկրաինայի պատերազմը», - նշվում է փաստաթղթում։ Գերատեսչությունն արձանագրել է, որ Ռուսաստանը 2025 թվականին «ակտիվորեն ավելացրել է անձնակազմի թիվը, ընդլայնել ու խորացրել է զինվորական կադրերի պատրաստումը, մեծացրել է ծանր սպառազինության արտադրությունը և ստեղծել է զինամթերքի հզոր ռազմավարական պաշարներ»։ Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը պահպանել է «քանակական և որակական կայունությունը», ինչպես նաև սպառազինության զանգվածային արտադրության կարողությունը՝ չնայած բաղադրիչների և հումքի մատակարարումները սահմանափակելու Արևմուտքի փորձերին։ Հունվարին ռուսական զինված ուժերը Global Firepower-ի վարկանիշով դասվել են 2026 թվականի սկզբի դրությամբ աշխարհի երեք հզորագույն բանակների շարքում։ Ռազմական հզորության ինդեքսով, որի հաշվարկման համար օգտագործվում է ավելի քան 60 գործոն, ՌԴ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը 145 պետությունների շարքում։ 2025 թվականի վերջին հրապարակված վարկանիշում Ռուսաստանը նույնպես զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։Ավելին23:4521.04.26