Լրահոս
2026-04-21
-
ՔաղաքականՄենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին19:0921.04.26 -
Քաղաքական«Ղարաբաղյան շարժմանը վերադարձ չկա»-ն Փաշինյանը ցանկանում է ամրապնդել մայր օրենքովՆոր Սահմանադրությունում հղում չի լինի Անկախության հռչակագրին. այսօր վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ եթե դա կա, ուրեմն շարունակվում է Ղարաբաղյան շարժումը և ուրեմն վտանգվում խաղաղության օրակարգը: Սա «բավականին հմուտ մանիպուլյացիա» է անվանում քաղաքագետ Հակոբ Բադալյանը:Ավելին19:0621.04.26 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի թիմը միացել է Սամվել ԿարապետյանինՏեղի է ունենում գործարար, բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։Ավելին18:5221.04.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերինԶրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։Ավելին18:4621.04.26 -
ՀասարակականՆոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմինԱյսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։Ավելին18:4021.04.26 -
ՀայաստանՈւղիղ I «Ուժեղ Հայաստան» դաշինքի համաժողովըՈւղիղ I «Ուժեղ Հայաստան» դաշինքի համաժողովըԱվելին18:3321.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալային բացահայտումը իրար է խառնել իշխանությանը. դաժան պարտության պատճառը հայտնի էՀայլուր 18։30 Սկանդալային բացահայտումը իրար է խառնել իշխանությանը. դաժան պարտության պատճառը հայտնի էԱվելին18:3021.04.26 -
ՄիջազգայինԻսրայելի հետ բանակցությունները չեն նշանակում զիջումներ. Լիբանանի նախագահՆախագահը հայտարարել է, որ որոշում է կայացվել մասնակցել հակամարտող կողմերի միջև ընթացող բանակցություններին՝ միաժամանակ կոշտ կերպով պաշտպանելով Լիբանանի իրավունքները: Ըստ նրա՝ նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել Իսրայելի հարձակումները, հասնել իսրայելական ուժերի դուրսբերմանը և գերիների վերադարձին, որպեսզի տասնամյակներ տևած պատերազմներից ու ավերածություններից հետո հնարավոր լինի խոսել խաղաղության մասին: Աունն ընդգծել է, որ հարավի բնակիչների տոկունությունն իրենց բնակավայրերում և հարևան գյուղերից տեղահանվածներին հյուրընկալելը արտացոլում են լիբանանցիների միասնությունն ու համերաշխությունը, ինչը ուժի, գիտակցության և երկրի հանդեպ հավատի աղբյուր է: Նա նաև հայտնել է, որ շարունակում է աշխատել միջազգային կառույցների և մարդասիրական կազմակերպությունների հետ՝ հարավի բնակիչներին տրամադրվող օգնության ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Նախագահը մատնանշել է բանակի, անվտանգության ուժերի, համայնքների և բնակչության միջև համակարգման անհրաժեշտությունը՝ կայունության ամրապնդման և այնպիսի սցենարների կանխման համար, երբ առանձին տարածաշրջաններ կառավարվում են ոչ պետական ռազմականացված կազմավորումների կողմից։ Ըստ նրա՝ դա լուրջ ռիսկեր է ստեղծում այն ժամանակ, երբ պետությունը ձգտում է վերականգնել կարգուկանոնը և ավարտել պատերազմը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը՝ պետությունների դեսպանների մակարդակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանն ու Իսրայելը ձեռք են բերել հրադադարի համաձայնություն տասը օր ժամկետով՝ սկսած ապրիլի 17-ի տեղական ժամանակով 00:00-ից։ Ընդ որում, իսրայելական բանակը պարբերաբար խախտում է համաձայնությունը՝ հասցնելով ավիացիոն ու հրետանային հարվածներ և կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր։ «Հեզբոլլահ» շարժումն իր կողմից հրադադարի ռեժիմը չի խախտել։Ավելին18:1521.04.26 -
ՀասարակականՎեդիում բունտ է հասունանումԱյն, որ Արարատի մարզի մեծ թվով բնակավայրեր ունեն ջրի խնդիր, գաղտնիք չէ ու դրա հիմնական պատասխանատուն առաջին հերթին «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Ընկերություն, որը վերջին տարիներին Հայաստանի ցանկացած մարզում խնդիրներ է ստեղծում սպառողների համար։ Սպառողներ, որոնց տված գումարներով է «Վեոլիա ջուրը» աշխատավարձ ստանում։Ավելին18:0321.04.26 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները շահագրգռված չէ Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգմամբ․ Թրամփ«Դե, ես չեմ ցանկանում դա անել»,- ասել է նա CNBC հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք պատրաստ է երկարաձգել Իրանի հետ զինադադարի ժամկետները Վաշինգտոնի և Թեհրանի միջև արդյունավետ երկկողմ բանակցությունների դեպքում։Ավելին17:5121.04.26 -
ՍպորտԱնտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները: Այս մասին հայտնում են ՀՀՖ-ից: Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ բոլոր բաժինների ղեկավարները և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամները։ Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Հայաստանի ընտրանին կգլխավորի իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը: Նա մեր ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Նազարեթյանին կատարած ահռելի աշխատանքի համար։ «24 տարի անց Ռուբեն Նազարեթյանը որոշել է անցնել այլ աշխատանքի ՀՖՖ-ում։ Սա նոր էջ է, որը կնպաստի հայկական ֆուտզալի ու ֆուտբոլի զարգացմանը։ Շնորհակալական խոսքերը քիչ են, քանի որ այս ընթացքում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարի ունեցանք նաև մի շարք երջանիկ պահեր։ Չեխիայի և Ուկրաինայի դեմ խաղերից հետո բոլորիս էմոցիաներն անմոռանալի էին։ Դրա համար ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք միասին փորձում ենք մեծ միջազգային նախագիծ բերել Հայաստան, այս պահին բանակցություններ են ընթանում են, հուսով եմ՝ կստացվի և Ռուբեն Նազարեթյանի երազանքը կկատարվի՝ բրազիլական համակարգով ֆուտբոլի-ֆուտզալի դպրոց կունենանք։ Վերջին տարիներին Ռուբեն Նազարեթյանը ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեի անդամ է և այնտեղ նրա աշխատանքը մեծ դեր ունի։ Ես՝ որպես ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ և Ռուբեն Նազարեթյանը փորձելու ենք նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացմանը։ Կարծում եմ՝ գալիք 1-2 տարվա ընթացքում մեր միջազգային նախագծերը կյանքի կկոչվեն։ Նազարեթյանին ֆուտզալի աշխարհը գիտի, մշտապես լսում է, կարծիք է հարցնում և ֆուտզալի կոմիտեում նա առանցքային դեր ունի։Հիմա ճիշտ ժամանակն է փորձել ավելի մեծ մասսայականություն տալ մարզաձևին և ավելի լայն ներկայացվածություն ունենալ եվրոպական ասպարեզում։ Անտոնիոյին մաղթում եմ բարի երթ։ ՀՖՖ-ն ֆուտզալում պետք է ունենա ամենաբարձր նպատակները, պետք է առաջնորդվենք այդ նպատակներով։ Բոլորս տեսել ենք՝ ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր մակարդակով և ցանկանում ենք կրկնել այն։ Կարծում եմ՝ միասնական լինելով կկարողանանք անել դա և բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է։ Հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել բոլորիս»։ Ռուբեն Նազարեթյանը նշեց՝ եկել էր ժամանակը գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու համար։ «Շնորհակալ եմ բոլորին, որոնք 2002թ-ից եղել են մեզ հետ՝ աջակցել ու հավատացել են այս ծրագրին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, որոնց հետ բոլոր դժվարությունները հաղթահարելով հասել ենք Եվրոպայի առաջնություն։ Շնորհակալ եմ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը՝ ծրագրին հավատալու, մեր կողքին կանգնելու համար։ Հրաժեշտ եմ տալիս այն մտքով, որ իմ առաքելությունը որպես գլխավոր մարզիչ ավարտված է։ Ինձ սպասում է շատ ավելի բարդ աշխատանք, քանի որ բոլոր ծրագրերը, որոնք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու։ Նոր գլխավոր մարզիչն արդեն 1,5-2 տարի պրոցեսի մեջ է։ Արդեն հասկացել է՝ ինչ է Հայաստանի հավաքականն ու ընտանիք հասկացողությունը։ Անտոնիոյի համար բարդ է լինելու, քանի որ հասել ենք մի կետի, որից ցածր չենք կարող մրցել։ Մշտապես լինելու եմ Անտոնիոյի կողքին։ Հավատում ենք նրան ու մարզչական շտաբին։ Գիտեմ, որ թիմը մշտապես լինելու է բարձունքում։ Հեռանալու որոշումը նոր չեմ կայացրել։ Այն ընդունել եմ Եվրոպայի առաջնության մրցափուլից առաջ»։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը շեշտեց՝ առաջին օրվանից իրեն ընդունել են որպես ընտանիքի անդամ։ «Մինչև իմ այստեղ գալը ֆուտզալի ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել։ Մեր առաքելությունը հստակ է՝ պետք է շարունակել կերտել պատմություն, անել այն, ինչ կարող ենք։ Մեր առջև կա մի բարդ մարտահրավեր՝ նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրոպայից հիմնական փուլ են դուրս գալիս միայն մեծ թիմերը։ Առավելագույն ջանքերը պետք է գործադրենք այդ մարտահրավերին դիմակայելու, մեր նպատակին հասնելու համար։ Ակնհայտ է՝ Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն արդեն ավելի լուրջ են վերաբերվում մեզ, դա շատ կարևոր է։ Կշարունակեմ անել այն, ինչ արել եմ այս ընթացքում ու կրկին հաճույք կստանամ մեր ֆուտբոլիստների հետ աշխատանքից»։ Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։Ավելին17:4621.04.26 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ՎրաստանԱյս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին17:3721.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ ռազմածովային ուժերը լցանավ են կալանել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում«Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերը INDOPACOM-ի պատասխանատվության գոտում իրականացրել են ստուգում և կալանում, ինչպես նաև բարձրացել են պատժամիջոցների տակ գտնվող և երկրի պատկանելության նշում չունեցող M/T Tifani լցանավի տախտակամած՝ առանց որևէ միջադեպի», - ասված է Պենտագոնի X-ի հաղորդագրության մեջ:Ավելին17:2821.04.26 -
ՔաղաքականՈւ՞ր է անհետացել 4 մլրդ 300 մլն դրամը, որով Գյումրիի երկու փողոց պետք է նորոգվերՀանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում մարդիկ 4 միլիարդ 300 միլիոն դրամ ծախսի արդյունքն են փնտրում: «Սլաբոտկա» թաղամասի երկու փողոցներում 3 տարի առաջ հիմնանորոգում էր սկսվել. փողոցները քանդելուց հետո շինարարներ չեն տեսել գյումրեցիները:Ավելին17:1721.04.26 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այսպես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովվել աշխատանքային հիգիենիկ պայմաններ, հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին17:0621.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հրապարակայնորեն հերքել է Փաշինյանի «խաղաղության» թեզը․ Սուրեն ՍուրենյանցՍա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։Ավելին16:5221.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր փուլը և տարածաշրջանային հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:Ավելին16:4421.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն սև ցուցակում է ներառել Ռուսաստանի հայրենակիցների հիմնադրամըԵՄ Խորհուրդը մեղադրել է Euromore-ին «եվրոպական ինստիտուտների լեգիտիմությունը իբր սասանող» տեղեկատվության տարածման մեջ, իսկ հայրենակիցների հիմնադրամին՝ նրանում, որ այն իբր հանդիսանում է Ռուսաստանի «փափուկ ուժի գործիք»։ Սև ցուցակում ներառումը ենթադրում է Եվրոպայում ակտիվների սառեցում և եվրոպական իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար այդ կազմակերպությունների հետ ցանկացած ֆինանսական գործարքի իրականացման արգելք։Ավելին16:3621.04.26 -
ՄիջազգայինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մեջ«Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը»,- գրել է ամերիկյան առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում՝ չհայտնելով մանրամասներ և չներկայացնելով որևէ ապացույց։Ավելին16:2821.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԱստանաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» խորագրով տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։Ավելին16:2121.04.26