Լրահոս
Քաղաքական
20:02
21.04.26
185

Հունիսի 7-ը կյանքի ու մահվան հարց՝ ՔՊ-ի համար. վարչական ռեսուրսի մոբիլիզացումից դժգո՞հ է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի՝ կիրակնօրյա ֆիասկոն Գյումրիում, ըստ վերլուծաբանների, ծանր է նստել տեղի ՔՊ-ականների վրա: Նախընտրական թեժացող շրջանում Գյումրիում ջերմ ընդունելության տեսարանը չստացած ՔՊ-ականների առաջնրոդը, ըստ թերթերի հրապարակումների, մեղադրել է շիրակցի կուսակիցներին:

Վերլուծաբանները համոզված են՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը դեռ փորձելու են «սիրո ու բուռն աջակցության» տեսարաններ ստանալ Գյումրիում՝ երբեմնի հեղափոխական քաղաքում, որտեղ արդեն հերթական մերժում են ստանում ընտրողներից: