Լրահոս
2026-04-18
-
ՄիջազգայինԻրանում հիվանդանոցներ են վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներիցՏեսանյութում բժշկական անձնակազմը հարձակումների ժամանակ փորձում է փրկել մարդկանց կյանքը։Ավելին20:0518.04.26 -
Աշխարհ5 զոհ և 15 վիրավոր․ Կիևում հրաձիգը սպանվել է գրոհի ժամանակԿիևում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ չորսը փողոցում, մեկը՝ սուպերմարկետում։ Հոսպիտալացվել է 15 վիրավոր։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները շուրջ 40 րոպե բանակցել են սուպերմարկետում բարիկադավորված տղամարդու հետ, ինչից հետո գրոհի ժամանակ նրան սպանել են։ Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։Ավելին19:5618.04.26 -
ՄիջազգայինԹրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները շատ լավ են ընթանում«Մեզ մոտ շատ լավ բանակցություններ են ընթանում։ Ամեն ինչ շատ լավ է գնում»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։Ավելին19:5118.04.26 -
ՔաղաքականՋարդել փաշինյանական մանիպուլյացիաների պատը. վճռական «ճակատամարտի» է պատրաստվում ՀԱԿ-ը՝ հունիսի 7-ինՀայ ազգային կոնգրեսն այսօր հաստատել է կուսակցության նախընտրական՝ 60 հոգանոց ցուցակը: ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին: Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը արդյունք չեն տվել:Ավելին19:4518.04.26 -
ԱշխարհՈստիկանությունը վնասազերծել է Կիևի առևտրի կենտրոնում պատանդներ վերցրած հրաձիգինԿիևում հրաձիգը պատանդներ է վերցրել ու փակվել առևտրի կենտրոնում․ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների գրոհից առաջ բանակցողը փորձել է համոզել հանցագործին հանձնվել, սակայն արդյունքի չի հասել: Ոստիկանության հատուկ ստորաբաժանման գրոհի արդյունքում հանցագործը վնասազերծվել է։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ-ից։Ավելին19:3218.04.26 -
ՀասարակականՊայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներԱյսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։Ավելին19:2318.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետՈւժեղ թիմ: Ուժեղ առաջնորդ: Փոփոխությունը ճանապարհին է: Գրված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում և կից հրապարակված է տեսանյութ, որում կուսակցության անդամներն են Սամվել Կարապետյանի հետ։ «Ուժեղ թիմ: Ուժեղ առաջնորդ: Փոփոխությունը ճանապարհին է: Փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»:Ավելին19:1518.04.26 -
ՔաղաքականԱդրբեջանն ուզում է, Հայաստանը՝ լռում. Բաքու-ՔՊ «մեծ առևտուր»Իշխանությունն այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ խաղաղությունը հնարավոր չէ, քանի դեռ, նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել: Արդյո՞ք Հայաստանն էլ պատրաստվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պայմաններ դնել Ադրբեջանի առաջ, օրինակ, գերիների վերադարձ, Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի դեօկուպացիա:Ավելին19:1018.04.26 -
ԱշխարհԿիևի փողոցներում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաՔաղաքապետ Կլիչկոյի խոսքով՝ հարձակվողն այժմ թաքնվել է սուպերմարկետում, ընթանում է նրան ձերբակալելու հատուկ գործողություն։Ավելին19:0018.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հանդիպել է ստամբուլահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ ներկայացրել ՀՀ ներքաղաքական զարգացումների մասինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:Ավելին18:4618.04.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին«Հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից ի վեր (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին-խմբ.) Հարավային Լիբանանում «դեղին գծից» հարավ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները արձանագրել են մի քանի միջադեպեր, որոնց ընթացքում ահաբեկիչները խախտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ «դեղին գծից» հյուսիսից մոտենալով Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին և ստեղծելով անմիջական սպառնալիք», -նշվում է հաղորդագրության մեջ։ Զինվորականները հավելել են, որ դրանից հետո «սպառնալիքը վերացնելու նպատակով Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային զորքերի հետ համատեղ թիրախային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին»։ «Հրետանին կրակ է բացել տվյալ տարածքում գործող ցամաքային զորքերին աջակցելու համար, ինչպես նաև հարվածներ է հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում էին հարձակումներ նախապատրաստելու համար», -իրադարձությունների իրենց վարկածն են ներկայացրել մամուլի ծառայությունում։ Հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, որի զինված ջոկատների դեմ Հարավային Լիբանանում իրականացվում էր իսրայելական ռազմական գործողությունը։ Զինադադարի խախտման ողջ պատասխանատվությունը Իսրայելը դնում է անհայտ «ահաբեկիչների» վրա, իսկ իր գործողությունները համարում է ինքնապաշտպանություն՝ պայմանավորվածությունների շրջանակում։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործում է [իսրայելական] քաղաքական ղեկավարության ցուցումների համաձայն։ Այսպիսով, Իսրայելի պաշտպանության բանակն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սպառնալիքներից ինքնապաշտպանվելու համար՝ միաժամանակ ապահովելով տվյալ տարածքում տեղակայված իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների անվտանգությունը։ Ինքնապաշտպանության և անմիջական սպառնալիքների վերացման նպատակով ձեռնարկվող գործողությունները չեն սահմանափակվում հրադադարի ռեժիմով»,- կարծում են զինվորականները։ Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել լիբանանցի գործընկեր Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին։ Գրեթե անմիջապես լիբանանյան լրատվամիջոցները սկսեցին հաղորդել այն մասին, որ իսրայելական հրետանին շարունակում է Հարավային Լիբանանի գնդակոծությունները՝ չնայած հայտարարված զինադադարին։Ավելին18:3618.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ադրբեջանը նորից պահանջներ է դնում. իր «ոտքին կրակել» չի՞ ուզում իշխանությունըՀայլուր 18։30 Ադրբեջանը նորից պահանջներ է դնում. իր «ոտքին կրակել» չի՞ ուզում իշխանությունըԱվելին18:3018.04.26 -
Իրավական«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձԱպրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել: Վերոնշյալի մասին անմիջապես ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Արթիկի բաժին: Ոստիկանության ծառայողների ժամանումից հետո, պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում արտաքին պատի դրսային հատվածում հայտնաբերվել են պլաստմասե կասկածելի երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրին ամրացված են եղել մետաղական երկուական կախիչներ: Տարաներում առկա են եղել 13 բջջային հեռախոս, 4 բջջային հեռախոսի լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ, 1 անլար ականջակալ և 1 wi-fi սարք: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:Ավելին18:1518.04.26 -
ՀասարակականՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներԱրդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, ՆԳՆ ենթակա ծառայությունները շրջակա միջավայրի բարեկարգման և մշակութային հուշարձանների պահպանման նպատակով իրականացնում են նախաձեռնություններ։ Այս տարին ևս բացառություն չէր․ ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն կարևորում է մաքուր, անվտանգ և առողջ միջավայրի ապահովումը՝ շարունակաբար իրականացվող նման նախաձեռնությունների միջոցով ամրապնդելով ինչպես բնապահպանական պատասխանատվությունը, այնպես էլ հասարակության մեջ մշակութային ժառանգության պահպանման կարևորության գիտակցումը։Ավելին18:0018.04.26 -
ՄիջազգայինԻրանն առանց վարանելու կպատասխանի ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողությունները«Պատերազմը չի կարող հանգեցնել դրական արդյունքի։ Ամերիկացիները պետք է հասկանան և դաս քաղեն՝ գաղութատիրության դարաշրջանն ավարտված է։ Նրանք չեն կարող տնօրինել այլ ժողովուրդների բախտը։ Եթե բոլորը կենտրոնանան խաղաղության և կայունության վրա, ապա դա օգտակար կլինի բոլորին, և այդ դեպքում հնարավորություն կլինի։ Սակայն եթե նրանք որոշեն լինել ագրեսոր և վերադառնալ պատերազմին, ապա կտեսնեն Իրանի պատասխանը. մենք առանց վարանելու կպատասխանենք ողջ հզորությամբ»,- ասել է Խաթիբզադեն լրագրողներին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Դիվանագետի և մամուլի շփման տեսագրությունը հրապարակել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։ Այսպես է դիվանագետն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով ավելի վաղ չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերը համաձայնության չգան մինչև գալիք չորեքշաբթի՝ զինադադարի ժամկետի լրանալը։ Խաթիբզադեն նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ամերիկյան առաջնորդը՝ կշտամբելով նրան այն բանի համար, որ վերջինս «չափազանց շատ է խոսում և մեկ հայտարարության մեջ հակասական բաներ ասում»։Ավելին17:4518.04.26 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրումԱյսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։ Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։Ավելին17:3018.04.26 -
ՔաղաքականՈվքե՞ր են «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին 5-յակումԱյսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը։ Հայտնի է դարձել ցուցակի առաջին հնգյակը, որով Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝Ավելին17:1818.04.26 -
Հայաստան«Հայաստան» դաշինքի անդամները ծաղիկներ խոնարհեցին Զոհված հերոսների հիշատակինԱյսօր «Հայաստան» դաշինքի անդամներ Վանաձորում էին։Ավելին17:0718.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր ժամկետ չկա, քանի դեռ պայմանները համաձայնեցված չեն․ ԽաթիբզադեԽաթիբզադեի խոսքով՝ կողմերը հասել են «լուրջ առաջընթացի»։ «Սակայն այնուհետև մյուս կողմի մաքսիմալիստական մոտեցումը <...> թույլ չտվեց մեզ համաձայնության հասնել»,- ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, ամերիկյան այդ պահանջները կնշանակեին, որ Իրանը պետք է դառնար «բացառություն միջազգային իրավունքից»։ «Ցանկանում եմ հստակ հայտարարել. Իրանը չի համաձայնի լինել բացառություն միջազգային իրավունքից, այն ամենը, ինչին մենք կհամաձայնենք, պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։Ավելին17:0018.04.26 -
ԻրավականԶգուշացում․ «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեքԾրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:Ավելին16:4818.04.26