Լրահոս
Քաղաքական
18:46
18.04.26
101

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ստամբուլահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ ներկայացրել ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին` պատասխանելով նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: