Լրահոս
Միջազգային
17:45
18.04.26
412

Իրանն առանց վարանելու կպատասխանի ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողությունները

Img default alt hy

Իրանն առանց վարանելու վճռական պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն ընթացիկ զինադադարի ավարտից հետո որոշի վերսկսել ռազմական գործողությունները Թեհրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն։

«Պատերազմը չի կարող հանգեցնել դրական արդյունքի։ Ամերիկացիները պետք է հասկանան և դաս քաղեն՝ գաղութատիրության դարաշրջանն ավարտված է։ Նրանք չեն կարող տնօրինել այլ ժողովուրդների բախտը։ Եթե բոլորը կենտրոնանան խաղաղության և կայունության վրա, ապա դա օգտակար կլինի բոլորին, և այդ դեպքում հնարավորություն կլինի։ Սակայն եթե նրանք որոշեն լինել ագրեսոր և վերադառնալ պատերազմին, ապա կտեսնեն Իրանի պատասխանը. մենք առանց վարանելու կպատասխանենք ողջ հզորությամբ»,- ասել է Խաթիբզադեն լրագրողներին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Դիվանագետի և մամուլի շփման տեսագրությունը հրապարակել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։

Այսպես է դիվանագետն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով ավելի վաղ չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերը համաձայնության չգան մինչև գալիք չորեքշաբթի՝ զինադադարի ժամկետի լրանալը։ Խաթիբզադեն նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ամերիկյան առաջնորդը՝ կշտամբելով նրան այն բանի համար, որ վերջինս «չափազանց շատ է խոսում և մեկ հայտարարության մեջ հակասական բաներ ասում»։