Լրահոս

2026-04-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան
    Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական, և պատմամշակութային ընթացակարգերը։
    23:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում
    Հրապարակվել է ապրիլի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ղազարավանի Սուրբ Նարեկ Ապարանի Սուրբ Խաչ Լուսագյուղի Սուրբ Աստվածածին Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ Նիգավանի Սուրբ Ստեփանոս Թալինի Սուրբ Աստվածածին Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս Բյուրականի Սուրբ Հովհաննես Երնջատափի Սուրբ Նշան ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Նոր Եդեսիայի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք
    23:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Opel»-ի վրա
    Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել է ընկել կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև մասամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը։
    23:15
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱԿ-ը հրապարակել է նախընտրական ցուցակը
    Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է 6(24)-րդ արտահերթ համագումարում հաստատված՝ Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի առաջին վաթսուն թեկնածուների անունները. 1. Լեւոն Զուրաբյան 2. Արամ Մանուկյան 3. Տաթեւ Զորյան 4. Սամվել Աբրահամյան 5. Ավետիս Ավագյան 6. Եվա Ադամյան 7. Ալեքսան Հակոբյան 8. Արամ Բարեղամյան 9. Լիլիկ Թառլամազյան 10. Մամիկոն Կանոյան 11. Արմեն Խաչատրյան 12. Նարինե Հովհաննիսյան 13. Արշավիր Ղուկասյան 14. Գեւորգ Գեւորգյան 15. Անահիտ Բոբիկյան 16. Կարեն Թովմասյան 17. Սերգո Տոնոյան 18. Նարինե Գիժլարյան 19. Տիգրան Պապոյան 20. Թելման Պետրոսյան 21. Սոֆիա Յորդեքյան 22. Սուրեն Ճուղուրյան 23. Արտյոմ Հակոբյան 24. Լարիսա Ղուկասյան 25. Սամվել Կարաբեկյան 26. Արամ Գասպարյան 27. Թամարա Նազարյան 28. Սասուն Վարդումյան 29. Արտակ Հարությունյան 30. Նունե Ղազարյան 31. Վարդան Հարությունյան 32. Աբրահամ Սարգսյան 33. Հասմիկ Բաբայան 34. Աշոտ Մելքոնյան 35. Արտակ Կարապետյան 36. Աստղիկ Խառատյան 37. Ռուբեն Ոսկանյան 38. Հովհաննես Ղազարյան 39. Գոհար Հարությունյան 40. Գաբրիել Օհանյան 41. Ալբերտ Հակոբյան 42. Իրինա Ավետիսյան 43. Խաչիկ Մարտիրոսյան 44. Վահան Մարկոսյան 45. Նվարդ Մանսուրյան 46. Հովհաննես Հակոբյան 47. Արտավազդ Այվազյան 48. Աստղիկ Աղեկյան 49. Արտուշ Մելիքբեկյան 50. Աշոտ Ամիրխանյան 51. Ազատուհի Սահակյան 52. Արայիկ Ավագյան 53. Մանվել Առաքելյան 54. Վաղանուշ Վաղարշակյան 55. Վիկտոր Գասպարյան 56. Ստեփան Ստեփանյան 57. Անի Վարդանյան 58. Բաթ Ադամյան 59. Արարատ Գեւորգյան 60. Սվետլանա Արմենակյան
    23:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից. փաստաբան
    Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից: Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»»։
    22:47
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և օտարերկրացու վարած «Lexus»-ը
    Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 48-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և ՌԴ քաղաքացի 27-ամյա Ստեփան Ա․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
    22:36
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    3 հազար «ռադիոակտիվ» վարազ՝ Գերմանիայում. Չեռնոբիլի վթարի հետևանքները դեռ զգացվում են
    Գերմանիայում որսորդները կարող են դրամական փոխհատուցում ստանալ, եթե իրենց սպանած վարազի միսը պարունակի ավելի քան 600 բեքերել/կգ ռադիոակտիվություն, ինչը վաճառքի համար թույլատրելի առավելագույն շեմն է։ Պարբերականն ուսումնասիրել է նման վճարումների պաշտոնական վիճակագրությունը և դրա հիման վրա հաշվարկել, թե քանի «ռադիոակտիվ» կենդանի է սպանվում երկրում։ 2024 և 2025 թվականներին նման վարազների թիվը կազմել է մոտավորապես 3 հազարական։ Մինչդեռ 2022 թվականին դրանք զգալիորեն շատ են եղել՝ 7,5 հազար առանձնյակ։ Մեծ տարբերությամբ առաջատարը Բավարիան է. այնտեղ 2025 թվականի ընթացքում սպանվել է 2,3 հազար վարազ, այսինքն՝ ընդհանուր թվի ավելի քան 75%-ը։ Այնուհետև գալիս են Բադեն-Վյուրթեմբերգը, Ռայնլանդ-Պֆալցը, Թյուրինգիան և Սաքսոնիան, որտեղ նույն ժամանակահատվածում հայտնաբերված դեպքերի առավելագույն թիվը չի գերազանցել 500-ը։ Ճառագայթային պաշտպանության դաշնային գործակալությունից պարզաբանել են, որ ցեզիում-137-ը երկրի հողում մնացել է դեռևս 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակներից։ Նստած ռադիոակտիվ մասնիկների մոտ 40%-ը դեռ պահպանվում է։ Դրանք վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսական մշակաբույսերի համար, սակայն կարող են կուտակվել վայրի բույսերում և սնկերում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ անտառից հավաքված սնկերի սպառումը «սովորական չափաբաժիններով» վտանգ չի ներկայացնում մարդու համար։
    22:23
    18.04.26
    Ավելին
  • Տարածաշրջան
    Լարվածությունն օդում թուլանում է, ծովում՝ ոչ. իրավիճակը՝ Իրանի շուրջ
    Լարվածությունն օդում թուլանում է, ծովում՝ ոչ. իրավիճակը՝ Իրանի շուրջ
    22:15
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
    Եվ ոչ միայն քարեղեն տաճարներին կառնչվես, այլ, որ ամենակարեւորն է, հոգևոր «տաճարները» հնարավորություն կունենաս վայելելու՝ շեն համայնքներ, Եկեղեցի հաճախող և Սուրբ Գիրք ընթերցող, Պատարագ երգող երեխաներ և պատանիներ, տարատեսակ հոգևոր-մշակութային ծրագրեր իրականացնող երիտասարդներ, Աստծուն մշտապես ներկա պահող վանքեր, մշտապես ժողովրդի մեջ ապրող հոգևորականներ և անսահման սեր ու եղբայրական մթնոլորտ։
    22:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միջադեպ Օմանի ափերի մոտ. բեռնարկղանավը թիրախավորվել է անհայտ արկի կողմից
    Օմանից 25 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք բեռնարկղանավը (կոնտեյներատար նավ) խոցվել է անհայտ արկով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնի (UKMTO) հաղորդագրության մեջ։ «UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Օմանից 25 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք։ Բեռնարկղանավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով վնասվել են որոշ բեռնարկղեր», - նշված է տեքստում։
    21:51
    18.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը ճնշումները չի դադարեցնում. նորից սպառնալիքներ՝ Երևանին
    Ադրբեջանը ճնշումները չի դադարեցնում. նորից սպառնալիքներ՝ Երևանին
    21:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Գեղարքունիքի մարզում
    Ապրիլի 18-ին, ժամը 13։43-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Ն. Հովհաննիսյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում և հարակից խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են 40 քմ խորդանոցը և անասնագոմի տանիքից մոտ 10 քմ փայտե կառուցատարրեր։
    21:30
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԱԾ տնօրենը «շունյա մուդրա» է անում, Փաշինյանը «մկների ժողովն» է հիշում. կառավարության նիստ
    Նիկոլ Փաշինյանը, կարծես, տանել չի կարողանում «ուժեղ» և «հարուստ» բառերը: «Ամենաուժեղն ու ամենահարուստը պետությունն է»,- հայտարարել է Փաշինյանը՝ ըստ էության իրեն նույնականացնելով պետության հետ:
    21:18
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապիկյանը ինձնից 4 մլն է ուզում գանձել. գնդապետ Միհրան Մախսուդյան
    Սա մեկ բան է ապացուցում՝ մեր երկրում արդարությունը ոտնահարված է, օրենքը դարձել է հաշվեհարդարի գործիք, իսկ բանակը ղեկավարում են մարդիկ, որոնք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է բանակը։
    21:11
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ դեմ կեղտոտ արշավ են սկսել, անամոթ ու անտակտ ՔՊ-ականներին լռեցնելու ժամանակն է. Գոհար Ղումաշյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
    21:08
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
    Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Հայտնում են ՆԳՆ-ից։ Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ ՆԳՆ-ից խնդրում են հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    21:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին 2014-ին խնդրում էր Դոնբասի բնակիչներին ռուսերեն խոսելու իրավունք տալ․ Լավրով
    Նախարարը նաև հիշեցրել է, թե ինչպես էր Զելենսկին արդեն այդ խոսքերից հետո իր հարցազրույցներում ռուսներին անվանում «էակներ», ինչպես նաև կոչ անում բոլոր նրանց, ովքեր ապրում են Ուկրաինայում և իրենց ռուսական մշակույթի մասնիկն են զգում՝ «հանուն իրենց երեխաների ու թոռների ապագայի՝ հեռանալ Ռուսաստան»։
    20:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Առեղծվածային պայթյուն՝ Նուբարաշենում. վիրավորվել են աղբավայրի տնօրենն ու աշխատակից
    Հայլուր 20:30 Առեղծվածային պայթյուն՝ Նուբարաշենում. վիրավորվել են աղբավայրի տնօրենն ու աշխատակից
    20:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանին «ջախջախող» Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․Հակոբ Բադալյան
    Այստեղ սակայն մեկ այլ բան է հատկանշական: Օրը մի քանի անգամ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը փաստորեն առարակներ է ներկայացնում «ջախջախվածին»: Սա իհարկե վկայում է, թե որքան է այդ հայտարարությունների արժեքը: Սակայն հնարավոր է նաեւ մեկ այլ ուշադրության աժանի հանգամանք: Պակիստանում բանակցության առաջին փուլում ամերիկյան պատվիրակության ղեկավարը Վենսն էր:
    20:22
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դավաճանների դեմ պայքարում Պլան Ա-ն հաջողություն է ունենալու. Քոչարյանին ջերմ են ընդունել Լոռիում
    Հայաստանի անվտանգային խնդիրներից մինչև տարածաշրջանային զարգացումներ. Վանաձորում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ բաց է խոսել աջակիցների հետ՝ ներկայացնելով իր առաջնորդած քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնահերթությունները:
    20:15
    18.04.26
    Ավելին