Լրահոս
Հասարակական
17:30
18.04.26
272

Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։

Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։