Լրահոս
2026-04-16
-
ՔաղաքականԱզատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանությունները խառնվել են իրար․ Լևոն Սարգիզով«Այսօր առավոտից Արտաշատ քաղաքի մեր գրասենյակներում աննախադեպ աշխուժություն է նկատվում, ձերբակալվում են մարդիկ, թիրախավորվում են կանայք։ Ինչո՞ւ հենց Արտաշատ քաղաքում, քանի որ ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իրազեկման հավաք է ցանկանում անցկացնել Արտաշատ քաղաքում, բայց այսօր հայտնել են կուսակցության ներկայացուցիչներին, որ չեն կարող այդ օրը հավաք անցկացնել, քանի որ նույն օրը այլ միջոցառում է նախատեսված, թե ինչ միջոցառում՝ ոչ ոք չգիտի»,-նշել է նա։Ավելին19:1216.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն և Ուկրաինան շարունակում են թաքցնել Բուչայի իրադարձությունների իրականությունը․ Զախարովա«Զարմանալի է (ԵՄ-ի և Ուկրաինայի) այսպես կոչված իրազեկվածությունն այն մասին, թե որտեղ, ով և ինչպես է իբր սպանվել։ Այդ իրազեկվածությունը պետք է տպավորություն ստեղծեր, թե նրանք արդեն հաստատ գիտեն՝ որտեղից են հայտնվել դիակները, ում փորձառու ձեռքով են դրանք դասավորվել հանրային վայրերում՝ մտացածին սպանդը ցուցադրելու համար, և թե ինչու տեսանկարահանման ավարտից հետո «հանգուցյալներից» ոմանք անսպասելիորեն «հարություն առան», շարժվեցին և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ «Նրանք (Ուկրաինան, Եվրոպան) շարունակում են համաշխարհային հանրությունից թաքցնել, թե իրականում ինչ է այնտեղ (Բուչայում) տեղի ունեցել»,- արձանագրել է նա։ Դիվանագետը հերթական անգամ ընդգծել է, որ Բուչայի իրադարձությունները «սոսկալի բեմադրություն» էին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Կիևի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների գործած հանցագործությունների մասին, հերթական ուկրաինական սադրանքն են։ Ինչպես նշել են ռուսական պաշտպանական գերատեսչությունում, քաղաքը ՌԴ վերահսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի տեղացի բնակիչ չի տուժել որևէ բռնի գործողությունից։Ավելին19:0316.04.26 -
ՄիջազգայինԼիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. APՊաշտոնյան նշել է, որ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։Ավելին18:5316.04.26 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ՝ Արտաշիսյան փողոցումԱպրիլի 16-ին՝ ժամը 12։15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։27-ին, մարվել՝ 12։48-ին։ Այրվել են ձթով լցված 4 տարա և 2 փայտե տակդիր։Ավելին18:4516.04.26 -
ԻրավականՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը և պարտավորեցրել տրամադրել հայ գերիների դատավճիռները«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։Ավելին18:3516.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բացառիկ. բանտից 26 օր առաջ փախած դատապարտյալը լքել է Հայաստանը՝ ըստ Հայլուրի աղբյուրիՀայլուր 18։30 Բացառիկ. բանտից 26 օր առաջ փախած դատապարտյալը լքել է Հայաստանը՝ ըստ Հայլուրի աղբյուրիԱվելին18:3016.04.26 -
ՀայաստանԱնահիտ Ավանեսյանը Փաշինյանի թիկունքում իր ելույթն է «պարապում»Առավել մանրամասն՝ տեսանյութում։Ավելին18:2116.04.26 -
ՔաղաքականՄենք ձեր պարգևավճարների ձեռը կրակն ենք ընկել. ՔՊ-ականները, լսելով «պարգևավճար» բառը, ակտիվացանԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին18:1016.04.26 -
ՔաղաքականԿառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրըԱյս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։Ավելին18:0016.04.26 -
ԻրավականՀայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից․ Ռոբերտ ԱմստերդամՄինչ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Փաշինյանի վարչակազմին, մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում, եկեղեցու դեմ սանձազերծված արշավ և քաղաքական հալածանքներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ»։Ավելին17:4516.04.26 -
ՔաղաքականՀանձնվել և տալ. սա է ձեր անվտանգային կոնցեպտըԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին17:3916.04.26 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանըԱպրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու տնտեսական համագործակցության զարգացումը։ Հյուրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, առանձնակի կարևորությամբ ընդգծեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված է հայ և իսպանացի ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։ Վեհափառ Հայրապետը ողջունեց և իր օրհնությունը բերեց ներկաներին՝ հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթելով նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխճանաչողության խորացմանը։Ավելին17:3016.04.26 -
ՔաղաքականՉհասկացանք՝ դա ռազմական շքերթ է, թե՞ ցուցադրություն, 2022 թվականից առաջ ձեռք բերվածը սպառազինություն չէ՞. Գեղամ ՄանուկյանԱԺ նիստին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին17:1916.04.26 -
ՄիջազգայինԻսրայել-«Հըզբոլահ» թեժ բախումներ՝ ԱՄՆ-ում հանդիպումից հետո. զինվորների կարիք ունի ՑԱՀԱԼ-ըՉնայած Վաշինգտոնում Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցություններին՝ «Հզբոլահ»-ի դեմ իսրայելական ռազմական գործողությունները չեն դադարում: Մեկ օրում «Հըզբոլահի» ավելի քան 200 օբյեկտի է հարվածել «ՑԱՀԱԼ»-ը:Ավելին17:1016.04.26 -
ՀայաստանԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանԱյս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին17:0016.04.26 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են մարդասիրական ծրագրերի իրականացման ընթացքըԱպրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։Ավելին16:4616.04.26 -
ՄիջազգայինՊակիստանի վարչապետն ու Կատարի էմիրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջX-ում իր գրառման մեջ Շարիֆը խստորեն դատապարտել է տարածաշրջանի երկրների դեմ ագրեսիան և հայտնել Իսլամաբադի լիակատար համերաշխությունը Դոհային:Ավելին16:3416.04.26 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ «պատմության ամենավատ որոշումը». Իրանի դեմ պատերազմի վերսկսո՞ւմ, թե՞ համաձայնագիրԱՄՆ «պատմության ամենավատ որոշումը». Իրանի դեմ պատերազմի վերսկսո՞ւմ, թե՞ համաձայնագիրԱվելին16:2616.04.26 -
ԻրավականՍա անարգանք է հատկապես Ձեր նկատմամբ․ Բագրատ ՍրբազանՊաշտպանները միջնորդեցին տնային կալանքում գտնվող անձանց խափանման միջոցը վերացնել, որպեսզի հետագայում նրանց չներկայացվելու պատճառով դատական նիստերը չհետաձգվեն:Ավելին16:2016.04.26 -
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը բացառել է հակառուսական պատժամիջոցների որևէ մեղմացում«Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ այս փուլում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որևէ թուլացում չի նպաստում ճնշման պահպանմանը»,- հայտարարել է նա՝ կարծիք հայտնելով, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը Ռուսաստանին առավելություններ է տալիս, «բայց, որքան էլ դա պարադոքսալ հնչի, սա ներկայիս իրականությունն է»։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին չի հերիքում քաջությունը՝ խոստովանելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Հենց արևմտյան երկրներում ևս բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։Ավելին16:1016.04.26