Լրահոս
Միջազգային
16:10
16.04.26
224

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը բացառել է հակառուսական պատժամիջոցների որևէ մեղմացում

Img default alt hy

Եվրոպական միությունը ներկա փուլում բացառում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկացած մեղմացում. Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։

«Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ այս փուլում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որևէ թուլացում չի նպաստում ճնշման պահպանմանը»,- հայտարարել է նա՝ կարծիք հայտնելով, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը Ռուսաստանին առավելություններ է տալիս, «բայց, որքան էլ դա պարադոքսալ հնչի, սա ներկայիս իրականությունն է»։

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին չի հերիքում քաջությունը՝ խոստովանելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Հենց արևմտյան երկրներում ևս բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։