Լրահոս
Քաղաքական
16:46
16.04.26
90

ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են մարդասիրական ծրագրերի իրականացման ընթացքը

Img default alt hy

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։