Լրահոս
Միջազգային
19:03
16.04.26
100

ԵՄ-ն և Ուկրաինան շարունակում են թաքցնել Բուչայի իրադարձությունների իրականությունը․ Զախարովա

Img default alt hy

Եվրամիությունը և Ուկրաինան շարունակում են համաշխարհային հանրությունից թաքցնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բուչայում 2022 թվականի ապրիլին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ դա բեմադրություն էր։

«Զարմանալի է (ԵՄ-ի և Ուկրաինայի) այսպես կոչված իրազեկվածությունն այն մասին, թե որտեղ, ով և ինչպես է իբր սպանվել։ Այդ իրազեկվածությունը պետք է տպավորություն ստեղծեր, թե նրանք արդեն հաստատ գիտեն՝ որտեղից են հայտնվել դիակները, ում փորձառու ձեռքով են դրանք դասավորվել հանրային վայրերում՝ մտացածին սպանդը ցուցադրելու համար, և թե ինչու տեսանկարահանման ավարտից հետո «հանգուցյալներից» ոմանք անսպասելիորեն «հարություն առան», շարժվեցին և այլն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

«Նրանք (Ուկրաինան, Եվրոպան) շարունակում են համաշխարհային հանրությունից թաքցնել, թե իրականում ինչ է այնտեղ (Բուչայում) տեղի ունեցել»,- արձանագրել է նա։

Դիվանագետը հերթական անգամ ընդգծել է, որ Բուչայի իրադարձությունները «սոսկալի բեմադրություն» էին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Կիևի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինվորականների գործած հանցագործությունների մասին, հերթական ուկրաինական սադրանքն են։ Ինչպես նշել են ռուսական պաշտպանական գերատեսչությունում, քաղաքը ՌԴ վերահսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի տեղացի բնակիչ չի տուժել որևէ բռնի գործողությունից։