Լրահոս
Քաղաքական
13:02
16.04.26
229

«Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ սեփականացնելով նախկին ծրագրերը»․ Վահագն Սարոյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրում է․ «Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։

Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ փորձելով սեփականացնել նախկինում մեկնարկած աշխատանքները և դրանք ներկայացնել որպես նոր արդյունք։

Իսկ ինչ վերաբերում է այդ «վերանորոգումների» որակին, ապա հանրությանը լավ է հայտնի՝ պոկվող կախիչները, անորակ ցնցուղները, չամրացված ծորակներն ու բազմաթիվ այլ թերություններ, որոնք ավելի շատ խոսում են ձևական աշխատանքի, քան իրական բարեփոխումների մասին։

Այսպես շարունակելով՝ կարելի է երկար ու մանրամասն թվարկել իրենց կատարողականի ձախողումները դեռ միայն այս ոլորտում։ Բայց նույնիսկ մի քանի օրինակ արդեն բավարար է հասկանալու համար, որ խոսքն առանձին բացթողումների մասին չէ, այլ համակարգային ձախողման»: