Լրահոս
Միջազգային
13:15
16.04.26
290

Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին երկրի ղեկավարության սպանության համար

Img default alt hy

Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին իրանական ղեկավարության սպանության համար. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ՝ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ»,- ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ համաձայն 1-ին հոդվածի (ընդհանուր 1949 թվականի Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար - խմբ.), բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը։

«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին»,- հավելել է նա։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա կլինի բոլոր իրանցիների մշտական պահանջը, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանք պատասխան տան այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք իրականացրել են իրանցի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։

«ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին: Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին»: