Լրահոս
2022-05-11
-
Հասարակական88 տարվա մեջ թարավիհ նամազն առաջին անգամ անցկացվել է Սուրբ Սոֆիայի մզկիթում88 տարվա մեջ թարավիհ նամազն առաջին անգամ անցկացվել է Սուրբ Սոֆիայի մզկիթում Թարավիհ-ը ցանկալի աղոթք է, որը կատարվում է Ռամադան ամսին՝ պարտադիր գիշերային աղոթքից հետո, և տևում է մինչև լուսաբաց:Ավելին17:4011.05.22 -
Միջազգային3000 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում, այդ թվում՝ 238 երեխա. ՄԱԿ-ի նոր տվյալներըՈւկրաինայում զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների նոր թվեր է ներկայացրել ՄԱԿ-ը: Ըստ կազմակերպության՝ ավելի քան 3000 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 238 երեխա: Վիրավոր է 3 հազար 173-ը: Պատերազմի մեկնարկից ի վեր 6 միլիոն մարդ է լքել Ուկրաինան։Ավելին17:2511.05.22 -
ՀասարակականԱրաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերելՄայիսի 8-ի գիշերը՝ ժամը 4.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 17 և 24 տարեկան երկու երիտասարդի՝ «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ: Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելը և օգտագործելն էր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ ու նրանց բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի զանգված և կանեփի սերմի նմանվող հատիկներ: Ըստ երիտասարդի հայտարարության` հայտնաբերված մարիխուանան իրենն է, որը ձեռք է բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:Ավելին17:1411.05.22 -
ՔաղաքականԲերետավորները բիրտ ուժ են գործադրում վարորդների նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲերետավորները բիրտ ուժ են գործադրում վարորդների նկատմամբԱվելին17:1011.05.22 -
ՔաղաքականԱրդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել Արցախի դրոշն ավտոմեքենային փակցնելու համար․ ԲաբայանԱրդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Արցախի դրոշը փաքցնել իր մեքենայի ետևի ապակուն: Աշխատակիցը նախարարին «սպառնացել է», որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, փաստորեն, հավասարաչափ ատում են Արցախն ու դրա սիմվոլիկան:Ավելին17:0511.05.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը մտադիր է 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել ՈւկրաինայինՄիացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը։ Այժմ օրինագիծը կքննարկվի Սենատում: Այնտեղ հաստատվելու դեպքում օրինագիծը կստորագրի Ջո Բայդենը։Ավելին17:0211.05.22 -
Միջազգային«Ղազախ ժողովուրդը միայն լավն է տեսել թուրքերից». Էրդողանն ու Տոկաևը փաստաթղթեր են ստորագրելԱնկարայում երեկ հանդիպել են Ղազախստանի ու Թուրքիայի նախագահները: Նրանք ստորագրել են անվտանգությանը վերաբերող 1 միլիարդ դոլարի գործարքի մասին փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ : «Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ամրացնելով մեր գործընկերությունը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Ավելին16:5311.05.22 -
ԱրցախՈրևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու իր մշտական նպատակից. Արցախի ՄԻՊԱրցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրևսրումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդորում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։ • Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդորում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։ • Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։ • Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն): Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։ • Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։ • 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։ Կան նաև խտրականության դրևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝ • Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ այն տուֆից պատրաստելուն։ • Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։ • Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։ • Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։ Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում։Ավելին16:4311.05.22 -
Հասարակական«Օրինախախտ» մեքենաներ՝ Հայփոստի մոտ. ոստիկանները սնունդ են բեռնաթափումԱրդեն մի քանի օր է՝ Հանրապետության հրապարակում՝ Հայ փոստի գրասենյակի առաջ` հենց մայթին, կայանվում են քաղաքացիական մեքենաներ, որոնցից ոստիկանները բեռնաթափում են սնունդ: Այսօր «Հայլուրի» թղթակիցը պարզել է, որ Հայփոստի շենքի մի առանձին մասում տարածք է առանձնացվել ոստիկանների համար՝ սնունդ պահեստավորելու նպատակով: Որ մեքենաները հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ կայանվում են մայթին՝ խախտելով օրենքը, ֆիքսել է մեր թղթակիցը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հորդորեցին պարզաբանման համար գրավոր հարցում ուղարկել:Ավելին16:4011.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը թույլ չի տալիս ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակՈստիկանությունը թույլ չի տալիս ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակԱվելին16:2911.05.22 -
ՔաղաքականԱրցախի ու Հայաստանի դրոշներով ավտոերթեր՝ ընդդիմության հանրահավաքից առաջԿեսօրից սկսված Դիմադրության շարժման ավտոերթերը մոտենում են ավարտին: Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին, կոչ անելը քաղաքացիներին՝ միանալ իրենց։ Արցախի ու Հայաստանի դրոշներով մեքենաներից ակցիայի մասնակիցները ազդանշաններ են տվել, վանկարկել Դիմադրության շարժման կարգախոսները:Ավելին16:2111.05.22 -
ՀասարակականԳյումրիի տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու տղան նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվելԳյումրիի տներից մեկում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։ «Բնակարանը գազաֆիկացված չի եղել, ինքնաշեն գազօջախ են սարքել, ռետինե խողովակի տարածությունը չի պահպանվել, գազի արտահոսք է եղել, մահացել են տան երկու բնակիչները։ Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Մեկուկես տարի առաջ էին տեղահանվել Արցախից»,– ասաց Վարդան Թադեւոսյանը։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):Ավելին16:1111.05.22 -
ԱրցախՄենք՝ այս հողի տերերը, արդեն վերադարձել ենք, ու այսօր Ղարաբաղը վերածնվում է․ ԱլիևԱդրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։ «Մենք՝ այս հողի տերերն արդեն վերադարձել ենք, և երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք մշտապես»,-ասել է նա։ Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/811be7a9c1abd7edc7fce6e68a87bf17 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5911.05.22 -
ՔաղաքականՈրքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը. ԶաքարյանՖրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար, գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալու՞ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան: Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքու՞մ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում»:Ավելին15:5211.05.22 -
ՀասարակականՎարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։Ավելին15:4511.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 6 բալանոց խցանումներ՝ Երևանում. կենտրոնը պարալիզացված է | 11.05.2022Ավելին15:3011.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա չի լինելու. ՂազինյանԱրդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում Բաքվից կամ Անկարայից: Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան: Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից: Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է: Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա: Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ . . .Ավելին15:1711.05.22 -
ՀասարակականԳնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողինԱռողջապահական գերատեսչությունը հայտնել է որ Շիրինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, որից հետո մահացել է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Շիրինը լուսաբանում էր Ջենինի փախստականների ճամբարում բանակի ռեյդերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները կիրառել են մարտական զինամթերք։Ավելին15:0511.05.22 -
Քաղաքական«Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին»․ հոլանդահայ համայնքը Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացրելՆիդեռլանդներում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մի խումբ հայեր պաստառներով, որոնց վրա գրված է «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով բողոքի ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները և դժգոհությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։Ավելին14:5011.05.22