Լրահոս
Իրավական
17:20
20.07.26
787

Կարեն Ջալավյանը` «Քյոխը», դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

Img default alt hy

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Անի Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ: