Լրահոս
Միջազգային
15:50
20.07.26
513

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող

Img default alt hy

Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն հուլիսի 20-ին պետք է պաշտոնանկ անեն։ Այս մասին հայտնել է ուկրաինացի լրագրող Վիտալի Գլագոլան՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակի և Պաշտպանության նախարարության իր աղբյուրները։

«Այսօր պաշտոնապես կհայտարարեն Ալեքսանդր Սիրսկուն ՈւԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատելու մասին»,– գրել է նա իր Telegram-ալիքում։

Ավելի վաղ Զելենսկին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին։ Նա պաշտոնից հեռացվել էր, ի թիվս այլ պատճառների, նաև Սիրսկու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի փոփոխությունը նա պահանջում էր։ Դրանից հետո Ուկրաինայում սկսվել էին Ֆեդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ։ Իր հերթին, «Ստրատա» (Страна) պարբերականը ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ բողոքի ակցիաները ցույց են տալիս ոչ այնքան Ֆեդորովի աջակցությունը, որքան Սիրսկուն պաշտոնանկ անելու պահանջները. հասարակության մեջ կարելի է նկատել Զելենսկուն ՈւԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու և նրան այլ անձով փոխարինելու հարցում փաստացի հարկադրելու միտում։