Լրահոս
Միջազգային
15:36
20.07.26
194

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ։ Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած լսումների կադրերը տարածել է թագավորական մամուլի ծառայությունը։

Այժմ 56-ամյա Բերնեմը կուղղվի մոտակայքում գտնվող վարչապետի նստավայր՝ Դաունինգ սթրիթ, որտեղ հանդես կգա Միացյալ Թագավորության բնակիչներին ուղղված ուղերձով։ Նա դարձավ երրորդ վարչապետը, որին հաստատել է Չարլզ III-ը, ով գահին է բազմել 2022 թվականի սեպտեմբերին։

Ավելի վաղ Չարլզ III-ն ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը։