Լրահոս
-
ԱռողջապահականԿորոնավիրուս. Չինական սարսափը | Կորոնավիրուս Հայաստանում չկա...99,9 տոկոսովԱյսօրվա ամսաթիվը՝ 02.02.2020-ը, որ չինարենում համահունչ է «ես սիրում եմ քեզ» արտահայտությանը, այդպես էլ չի դառնա հազարավոր չինացի սիրահարների ամուսնության գրանցման օրը: Իսկ այս թվերը ըստ չինական ավանդույթի, հանդիպում են հազար տարին մեկ անգամ: Բայց երկրի իշխանությունները սիրուց բան չեն հասկանում, արգելել են բազմամարդ միջոցառումներ կազմակերպել: Պատճառը Չինաստանում օր-օրի զոհերի թիվն ավելացնող «կորոնավիրուս» անունը ստացած նոր վարակն է: Այն արդեն հասցրել է տարածվել ավելի քան տասը հազար մարդու օրգանիզմում, ու սպանել ավելի քան 200-ին:
Ավելին22:3302.02.20 -
ՀասարակականԱտելության կարմիր մակարդակԱնցնող շաբաթ վերջին մեկուկես տարվա մեր ներքաղաքական կյանքի բոլոր հականիշները խտացան մի շրջանի մեջ: Սևերի ու սպիտակների, լափամանից զրկվածների ու հեղափոխականների բանակները բախվեցին այն միակ իշխանության դարպասի առաջ, որ դեռ չի հանձնվում գործող քաղաքական էլիտային: Սահմանադրական դատարանի համար կռիվը վերջին մեկուկես տարվա չափանիշներով անգամ դժվար է տեղավորվում գիտակցության մեջ, ինչ-որ պահի չես հավատում տեսածիդ ու լսածիդ:
Ավելին22:3202.02.20
-
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Նոր փաստաթո՞ւղթԽաղաղությանը ձեռք մեկնելու հայկական կողմի առաջարկները շարունակում է մերժել Ադրբեջանը: Հայաստանի արտգործ նախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ ձևակերպումը: Բանակցություններին հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը շեշտել էր արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնևում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ երկու ռաունով հանդիպման ժամանակ:
Ավելին21:5101.02.20 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ-ի զսպաշապիկը՝ Հայաստանի իշխանության համարՍթափության կոչ է, թե իշխանության բռնած գործին հաջողության մաղթանք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը: «Անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»,- իրենց հայտարարությունում շեշտում են համազեկուցողները: Արձանագրում են, որ լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի է հասել, որը կարող է երկարաժամկետ վնաս բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին:
Ավելին21:5001.02.20 -
ՏնտեսականՏնտեսկան ակտիվությունը տնտեսական աճի ցուցիչ չէՏնտեսության ռեկորդային արդյունքներն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանի վարչապետը ռեկորդային է անվանում տնտեսության ակտիվության ցուցանիշը: Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ ակտվիությունն աճել է: Անկախ տնտեսագետները խորհուրդ են տալիս ոգևորվել, երբ հրապարակվեն ՀՆԱ-ի ցուցանիշները: Ասում են՝ այդ վիճակագրությունը նկարել հնարավոր չէ:
Ավելին21:4901.02.20 -
ԱշխարհՄեծ Բրիտանիա. Առաջին օրը՝ Եւրամիությունից դուրսՏեղի ունեցավ աշխարհի ամենաաղմկոտ քաղաքական ապահարզաններից մեկը: Մեծ Բրիտանիան 47 տարի Եվրամիությանը անդամակցելուց հետո, ուրբաթ գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 23-ին, պաշտոնապես դուրս եկավ եվրաընտանիքի կազմից: Մեծ Բրիտանիայում այս իրադարաձության կապակցությամբ տոնախմբություններ են, բողոքի ցույցեր: Վարչապետ Բորիս Ջոնսոնը իր ելույթում բրիտանացիներին բաժանել է երեք խմբի. նրանք, ովքեր ուրախ են Բրեքզիթի առիթով: Նրանք, ովքեր անհանգստություն ու կորստի զգացողություն ունեն: Եվ երրորդ խումբը, որն ամենամեծն է ըստ Ջոնսոնի: Բրիտանացիների այդ խումբը մտածում է, որ քաղաքական այս վեճը երբեք չի ավարտվի:
Ավելին21:4801.02.20 -
ԱշխարհԿորոնավիրուս. Աշխարհը փակում է դռները չինացիների առջեւԿորոնովիրուսը հաղթահարած առաջին քաղաքացիները դուրս են գրվել Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցից: ինչպես գիտեք, հենց այս քաղաքաից է տարածվել աշխարհը տագնապի մեջ պահող վարակը: Ցավոք, ավելի շատ են վիրուսից մահացածները: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 259-ի։ Չինաստանում այժմ բժշկական դիմակների դեֆիցիտ է: Երկիրը հետ է գնում նախկինում արտահանած դիմակները:
Ավելին21:4601.02.20 -
ՔաղաքականՊետք է անկեղծ լինել եւ ասել՝ այս տվյալը ուռել է այս պատճառով. Արա ԳալոյանԱվելին21:4501.02.20
-
ՔաղաքականԱյսինքն ո՞նց եք պատկերացնում, Սերժ Սարգսյանը հողերը տալիս էր, Ալիեւը չվերցրե՞ց. Արտակ ԶաքարյանԱվելին23:1531.01.20 -
Առողջապահականնախարար. «99,9 տոկոսով համոզված եմ՝ Հայաստանում կորոնավիրուս չկա»Աշխարհը տագնապի մեջ պահող վիրուսի մասին: Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է: Արգելքը կգործի վաղվանից մինչև մարտի 31-ը: Եթե հենց հիմա էլ մեզանից որևէ մեկը վարակվի կորոնավիրուսով, մեր երկրում դա բացահայտել չեն կարողանա: Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր է խնդրել՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար, բայց թե երբ դրանք տեղ կհասնեն դեռ հայտնի չէ: Նույնիսկ հստակ թիվ չկա, թե ամեն օր Չինաստանից քանի մարդ է եկել Հայաստան: Եվ չնայած այս ամենին՝ երկրի գլխավոր առողջապահը 99.9 տոկոսով վստահ է, որ Հայաստանում կորոնավիրուս չկա:
Ավելին22:1431.01.20 -
ԱշխարհԿորոնավիրուս. ԱՀԿ-ն հայտարարել է արտակարգ դրությունՉինաստանի հետ սահմանը արդեն փակել են Ռուսաստանը, Մոնղոլիան. մի բացիլի պատճառով, որ գենոմի արտաքին տեսքի համար է կորոնավիրուս կոչվում: Այն նման է թագի, ռուսերեն՝ կորոնայի, Թագաձև, մահաբեր ու դեռ անհաղթ վիրուսը արդեն խլել է 230 մարդու կյանք, վարակել մոտ 10 հազարին:
Ավելին22:1131.01.20 -
Արտաքին քաղաքականությունԱտելությունը՝ Եւրոպայում եւ քաղբանտարկյալները՝ ԱդրբեջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շիկացած մթնոլորտում է անցնում: Ադրբեջանի պատվիրակությունը հայկական կողմին երեսով է տվել մեր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը:
Ավելին22:0431.01.20 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Արցախի «Ադրբեջանական համայնքն» ակտիվանում էՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բրատիսլավյան հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարի տեքստով արժևորված Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը արտգործնախարարների Ժնևյան հանդիպումից հետո էլ ավելի ամրացրեց դիրքերը: Change.org-ում նույնիսկ ինչ-որ ստորագրահավաք է սկսվել, որի հեղինակները Հայաստանի կառավարությանն են դիմում՝ ներկայանալով որպես Ղարաբաղի ադրբեջանցիներ ու հայեր: Փորձագետներին անհանգստացնում է հատկապես այն, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում Ժնևից 4 500 կիլոմետր հեռու՝ Բաքվում, Միացյալ նահանգների դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:
Ավելին22:0431.01.20 -
ԻրավականՍահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ-ն շրջանցելովԽորհրդարանի փոխխոսնակի նախանշած վերջնաժամկետի հետհաշվարկը սկսված է: Եթե հավատանք Ալեն Սիմոնյանին՝ Սահմանադրական դատարանի շուրջ փաթաթված մութ խնդիրը պարզաբանվելու է մեկ-երկու ամսից: Արդեն կարծես պարզ է, թե ինչպես են իմքայլականները մտադիր ավարտին հասցնել Սահմանադրական դատարանի առումը: Խորհրդարանական մեծամասնությունը նոր մարտավարություն է մշակել, որ ըստ իրենց հնարավորություն կտա երկորւմ սահմանադրական փոփոխություններ անել առանց բարձր դատարանի հաստատման: Բազմաթիվ ուրիշ մասնագետներ զգուշացնում են նախաձեռնությունը նույնը կլինի, ինչ պետական հեղաշրջման փորձը:
Ավելին22:0331.01.20 -
ԻրավականԻնքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Արմեն ԴանիելյանինԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին: Նա պետք է քններ Քոչարյանի պաշտպաններին սահմանադրական կարգի տապալման գործով նյութերը ամբողջությամբ տրամադրելու որոշման դեմ դատախազության բողոքը:
Ավելին22:0131.01.20