Լրահոս

2019-08-20
2019-08-19
  • Հայաստան
    Հայտնի գրպանահատն ազատվել է. Գողության աճող վիճակագրություն

    Ոստիկանությունը ազատ է արձակել գրպանահատին, որը ավտոբուսում դանակով վնասել էր իրեն բացահայտած քաղաքացուն: Սա այն դեպքում, երբ էլի ոստիկանության տվյալներով՝ վերջին երեք օրում հանցագործությունների թիվը ավելացել է:  

    22:06
    19.08.19
    Ավելին
  • Ամուլսարը բաժանել է «Իմ քայլը»

    Ամուլսարից ոսկի հանելու իրարամերժ կարծիքները երկու հատվածի է բաժանել նաեւ իմքայլականներին: Մի մասը ներդրումների մասին է մտածում, մյուսները՝ կուրորտային Ջերմուկի գրավչության: Փաշինյանը Բաղրամյան 26-ից գնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գարսենյակ, որտեղ խորհրդարանական «Իմ քայլի» հետ քննարկել է Ամուլսարի ճակատագրի հարցը:  

    22:04
    19.08.19
    Ավելին
  • Իրավական
    «ԿԱՄՔ» եւ «ՍԵՎ ԱԳՌԱՎՆԵՐ»՝ ընդդեմ Ստամբուլյան Կոնվենցիայի

     Երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք իրականացնող «Կամք» նախաձեռնության անդամների ու մի խումբ քաղաքացիների միջեւ: Ոստիկանությունը մի քանիսին բերման է ենթարկել, որոշ ժամանակ անց՝՝ բաց թողել: Այս ընթացքում կոնվենցիային դեմ արտահայտվող մոտովարները շարունակել են երթը ու կանգառ արել հյուսիսային մի քանի քաղաքներում:

    21:59
    19.08.19
    Ավելին
  • Իրավական
    Բռնության հրապարակային կոչերը քրեականացնելու նախագիծը

    Բռնության հրապարակային կոչերը քրեականացնող նախագծում իրավաբանները քաղաքական ենթատեքստ են տեսնում: Նկատում են, որ բոլոր տեսակի բռնությունները լիարժեք կարգավորվում են քրեական օրենսգրքով: Իսկ այս նախագծով պարզ չէ, թե որն է համարվելու բռնության կոչ, որը՝ ոչ: 

    21:58
    19.08.19
    Ավելին
  • Ջերմուկցիները Երևան են եկել. Ամուլսարի հարցով որոշում չկա

    Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներ կան: 6 քաղաքացու ոստիկանությունը բերման է ենթարկել: Ամեն ինչ սկսել է, Բաղրամյան 26-ում Փաշինյանի հրավիրած քննարկումից: Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնապահպանները հանդիպումից դժգոհ են հեռացել: Որոշել են հանրային քննարկում կազմակերպել ազգային ժողովի բակում, բայց ոստիկանները թույլ չեն տվել: 
    Մինչեւ այդ՝ Ջերմուկից ավտոերթով Երեւան էին ժամանել ջեմուկցիները ու նախագահի նստավայրի դիամց մեծ հույսերով սպասում էին հանդիպման արդյունքներին: Ի դեպ, մինչեւ հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչու էր քննարկումը ոչ թե՝ կառավարությունում, այլ Բաղրամյան 26-ում անցկացվում:

    20:43
    19.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր նստելը ձեր քայլելուց հզոր է լինելու». Մարգարիտ Եսայան

    Իսկ վերջում, հատուկ շեշտում եմ՝ մենք նստելուց չենք վախենում և պատրաստ ենք այդ քայլին, որովհետեւ դա կլինի հանուն մեր ժողովրդի, որի աչքերը վերջնականապես կբացվեն եւ կտեսնի, թե՝ ով-ով է… Նկատի ունեցիր՝ մեր նստելը ավելի հզոր կլինի, քան քո երբեմնի քայլելը․․Դե, Նիկոլ ջան՝ առաջ…

    17:59
    19.08.19
    Ավելին