Լրահոս
Աշխարհ
15:07
20.08.19
38

Թուրքիայում որոշել են վերանորոգել Սեբաստիայում գտնվող 5-րդ ռազմական հետևակային բրիգադայի տարածքում մնացած հայկական եկեղեցին

Img default alt hy

Հայկական պատմական Սեբաստիայի (թուրք․ անվանումը՝ Սվաս) տարածքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են մեկնարկել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ ենթադրաբար 19-րդ դարում կառուցված սույն եկեղեցին ներկայում գտնվում է 5-րդ ռազմական հետևակային բրիգադայի տարածքում։ Վերկանգնման մասին որոշումն ընդունվել է դեռևս 2016 թ․։

 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net