Լրահոս

2019-08-21
2019-08-20
  • Իրավական
    Աղեկյանին այս անգամ բերման չեն ենթարկել. նա գնացել է ԵՄ գրասենյակ

    Այսօր անսպասելի ելք է ունեցել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ակցիան: Քաղաքապետի համար կոյուղաջուր տարած Սոնա Աղեկյանին այս անգամ ոստիկանական բաժին չեն տարել: 

    22:41
    20.08.19
    Ավելին
  • Քաղաքական
    Սեյրան Սարոյան. «Ես վախենալու բան չունեմ»

    Սեյրան Սարոյանն այսօր լրագրողներին ասուլիսի էր հրավիրել իր առանձնատուն՝ խոսելու հատկապես այն մասին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ոստիկանները մտել են իր տուն իսկ ինքը փախել է հետնամասով: Առանձնատան պարտեզի ճոճանակին գեներալի ու լրագրողների խոսակցությունը իհարկե ավելի հեռուն է գնացել:

    22:39
    20.08.19
    Ավելին
  • Իրավական
    Գրիգորյանը կմնա կալանավորված. Սարոյանը խոսել է Փաշինյանի հետ

    Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Գրիգորյանը դատական նիստին այս անգամ էլ չի մասնակցել: Փաստաբանների խոսքով՝ այս պահին նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: 
    Հավանաբար այդ պատճառով՝ հալվել է սառույցը նրա ու մարտական ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի մեջ: Գեներալ Սարոյանը ամիսներ առաջ արած բավականին կոշտ ձևակերպուներից հետո, այսօր մեղմությամբ է հիշել ընկերոջը, պարզվում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը քննարկել է անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:

    22:38
    20.08.19
    Ավելին
  • Իրավական
    Իջևանի կալանավորվածները. Նարեկ և Արթուր եղբայրները

    Իջևանի հայտնի դեպքերից հետո, երբ փայտի գործով զբաղվողները փակեցին միջպետական ճանապարհն ու բախվեցին իրավապահների հետ, 9 մարդ դեռ զրկված է ազատությունից: Արմավիր քրեակատարողականում իրենց համար ճակատագրական որոշմանն են սպասում Նարեկ ու Արթուր անուններով եղբայրաները: Նրանց հայրը ահազանգում է՝ որդիները առողջական լուրջ՝ կալանքի հետ անհամատեղելի խնդիր ունեն:
     

    22:36
    20.08.19
    Ավելին
  • Տնտեսական
    Բյուջեում ավելի շատ փող կա, բայց փողը «քնել» է

    Բյուջեում փող կա, բայց տնտեսագետները վստահ են՝ Կառավարությունը չգիտի, թե դրանով ինչ կարելի է անել: Սա է պատճառը, որ երկրի մեծ դրամապանակը հիմա օգտագործվում է ֆորսմաժորային եղանակով, փողը բանկում ավանդ են դրել այն դեպքում, երբ կարելի է դրանով սոցիալական լուրջ խնդիրներ լուծել: Սա նման է մի վիճակի, երբ դոշակիդ տակ փող կա, բայց ընտանիքդ սոված է:  

    22:34
    20.08.19
    Ավելին
  • Քաղաքական
    Դժգոհության Ամուլսարը. վարչապետը որոշել է շահագործել հանքը

    Ավտոերթով Երևան եկած ջերմուկցիները այսօր նորից իրենց տանն են: Գնացել են՝ հետները տանելով վստահությունը, թե իրենց ընտրած վարչապետը ժողովրդի կամքին հակառակ որոշում չի կայացնի: Բնապահպան-ակտիվիստների, ջերմուկցիների ու գնդևազցիների համար սառը ցնցուղ էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլատրելու՝ վարչապետի որոշումը:
     

    22:32
    20.08.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ամուլսարը ընդդիմություն է ստեղծում իշխանության ներսում

    Դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու Ամուլսարի մասին վարչապետ Փաշինյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի ճակատագիրը, այն կարճվելու է՝ թե ոչ, բայց նոր տեղեկություն կա, որ դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել հանցագործության հատկանիշներով հրապարակումներ: Մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ահազանգում է Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարքի մասին: 
    Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումով Ամուլսարը բաժանանար է դարձել հեղափոխականների ճանապարհին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու տեսչական մարմնի նախկին ղեկավարը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել:

    22:30
    20.08.19
    Ավելին