Լրահոս
Սոցցանցեր
20:43
19.08.19
55

Ջերմուկցիները Երևան են եկել. Ամուլսարի հարցով որոշում չկա

Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներ կան: 6 քաղաքացու ոստիկանությունը բերման է ենթարկել: Ամեն ինչ սկսել է, Բաղրամյան 26-ում Փաշինյանի հրավիրած քննարկումից: Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնապահպանները հանդիպումից դժգոհ են հեռացել: Որոշել են հանրային քննարկում կազմակերպել ազգային ժողովի բակում, բայց ոստիկանները թույլ չեն տվել: 
Մինչեւ այդ՝ Ջերմուկից ավտոերթով Երեւան էին ժամանել ջեմուկցիները ու նախագահի նստավայրի դիամց մեծ հույսերով սպասում էին հանդիպման արդյունքներին: Ի դեպ, մինչեւ հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչու էր քննարկումը ոչ թե՝ կառավարությունում, այլ Բաղրամյան 26-ում անցկացվում: