Լրահոս
Հասարակական
16:20
27.06.26
402

Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ

Img default alt hy

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է էլ ավելի խոշորացնել առանց այդ էլ խոշորացված Արարատ և Վանաձոր համայնքները՝ Արարատ համայնքին միավորելով Վեդին՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրերով, իսկ Վանաձորին՝ Փամբակ համայնքը՝ վերջիններիս կազմում գտնվող 22 բնակավայրերով: 

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ խոշորացումից հետո Արարատ համայնքը ներառելու է հետևյալ բնակավայրերը՝ Արարատ քաղաք, Վեդի քաղաք, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Ուրցաձոր Փոքր Վեդի գյուղերը:

Վանաձոր գերխոշորացված համայնքը կներառի հետևյալ բնակավայրերը՝  Վանաձոր քաղաք, Գուգարք, Դարպաս, Շահումյան, Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղերը:

Ենթադրվում է, որ այս խոշորացումից հետո այդ համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: