Լրահոս
Քաղաքական
16:51
27.06.26
222

Չեն կարողանում պայմանավորվել մեզ հետ․ կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներն են․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներն են։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Պետք է մենք ավելի շատ քննարկենք, խոսենք իրենց ընտրակեղծիքների հարցը, որպեսզի ինքը ինչ-որ սին օրակարգերով մեզ չկերակրի։ Յուրաքանչյուր սցենարով մենք լեգիտիմությունը իրենց էս կազմի չենք ճանաչելու։

Եթե մարդը հայացքով է ընդդիմադիր, չեն կարողանա անգամ ճնշումով իր հոգին գողանալ։ Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կալանավորվածների 90% մեր ուժի ներկայացուցիչներն են․ դա մի բանից է, որ չեն կարողանում պայմանավորվել մեզ հետ»,- նշել է Կարապետյանը։

Ավելին՝ տեսանյութում։