Լրահոս
Հասարակական
22:40
30.09.19
114

Նորաշենցիները փակել են գյուղապետարանի դուռը

Իրավիճակը լարված է Նորաշենում: Արարատի կոկորդիլոսների մասին ամենասկանդալային հայտարարություններով հայտնի մարզպետը թաքուն ու անսպասելի որոշել է հեռացնել Նորաշենի համայնքապետին ու այդ պաշտոնում իրեն ավելի հաճելի մեկին նշանակել:
Իրենց ղեկավարի ազատման լուրը գյուղապետարանի պահակից լսելով՝ նորաշենցիք փողոց են դուրս եկել, անգամ թաքցրել են գյուղապետարանի բանալին, որ մարզպետի հովանավորյալը չփորձի ներս մտնել: