Լրահոս
Քաղաքական
13:31
27.04.26
148

Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ

Img default alt hy

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է.  «Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին։

Նրանք փորձում են ջնջել նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը՝ հանուն սեփական քաղաքական շահի։

Ոչ մի իշխանություն իրավունք չունի սակարկել ժողովրդի պատմությունն ու ինքնիշխանությունը։

Ժամանակն է սթափ հայացք գցել իրականությանը։ Պատմությունը խմբագրողները դատապարտված են մոռացության»: