Լրահոս
Հասարակական
16:41
02.07.26
62

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Img default alt hy

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի: Այս մասին տեղեկացնում են այգուց:

«Մեր այգում արդեն կարող եք տեսնել վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկին՝ մանուլներին (Otocolobus manul:

Ծանոթացե՛ք մեր նոր բնակիչներին՝ Մանոյին և Նանոյին: Նրանց անհնար է շփոթել այլ կատվազգիների հետ․ կլորավուն, փոքր-ինչ տափակ և մշտապես «դժգոհ» թվացող մռութը նրանց գլխավոր այցեքարտն :

Մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակո:

Ի դեպ, Մանոն և Նանոն կարմրավուն մանուլի ենթատեսակի ներկայացուցիչներ են, և ներկայումս ցուցադրվում է միայն Երևանի կենդանաբանական այգու: Այցելե՛ք Երևանի կենդանաբանական այգի և եկե՛ք անձամբ ծանոթանալու Մանոյին ու Նանոյին»: