Լրահոս
Քաղաքական
17:33
02.07.26
37

Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ

Կարկառուն կուսակցական Ալեն Սիմոնյանը, որը նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին էր հավակնում, բայց որին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը չընտրեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու, չի վերցնելու մանդատը: 

Նա այդ որոշումը հաստատել է լրագրողների հետ ճեպազրույցում: Անհեթեթություն է անվանել Սիմոնյանը լուրերը, թե  իրեն առաջարկվել է երկրի նախագահի պաշտոնը, բայց նաև ասել է, որ «քաղաքականության դուռը չի փակում»։