Լրահոս
Հասարակական
17:39
24.04.26
138

Պուտինը հայ ժողովրդին բարօրություն է մաղթել, Մակրոնը անքակտելի կապը կարևորել, իսկ Էրդողանը հիշում է

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության մայր տաճար նույնպես հարյուրավոր քաղաքացիներ են գնում առավոտից: Պատարագ է մատուցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։ Ռուսաստանի նախագահը 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է անվանել Հայոց ցեղասպանությունը՝ հիշեցնելով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագիրը, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ: