Լրահոս
Միջազգային
12:57
27.04.26
144

Պուտինը Սանկտ Պետերբուրգում կընդունի Իրանի ԱԳ նախարարին. ԱՄՆ-Իրան բանակցային ռեստարտ կլինի՞

Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպելու են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումը լավ հնարավորություն է պատերազմի զարգացումները քննարկելու համար»,- հայտարարել է Իրանի գլխավոր դիվանագետը: «Աքսիոս»-ը գրում է, որ նախքան Սանկտ Պետերբուրգ մեկնելը՝ Իսլամաբադում Իրանը պակիստացնի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկսված պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել: