Լրահոս
Իրավական
23:17
26.04.26
249

Քոչարյանը փակագծեր է բացում և զանգովի արդարադատությանը վերջ տալու գործնական առաջարկ անում

Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդի կարծիքով՝ Փաշինյանի նախընտրական միակ խաղաքարտն է մնացել հույսը, որ իր կառավարումից չափազանց դժգոհ քաղաքացիները չեն գնա ընտրության: Դրա համար է նա, համերգների գնացողներին իբրև իր ընտրազանգված ներկայացնելով, ստեղծում տպավորություն, թե անխուսափելիորեն սահմանադրական մեծամասնություն է ստանալու: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի անդամները վստահեցնում են՝ կեղծ է թեզը, թե հաղթանակն արդեն Փաշինյանի գրպանում է: Ընտրություններին ակտիվ մասնակցությունն է դառնալու իշխանափոխության բանալին: