Լրահոս
Քաղաքական
17:19
24.04.26
119

ՌԴ-ն հայ ժողովրդի հետ միասին uգում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաuպանnւթյան 111-րդ տարելիցի օրը. Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք, ինչպես միշտ, նրա հետ միասին այս օրը։ Ես նաև կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական՝ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ։