Լրահոս
Աշխարհ
17:42
27.04.26
151

Թեժանում են ռուս-ուկրաինական օդային մարտերը. Մոսկվան ու Կիևը հայտնում են ինտենսիվ հարվածների մասին

Այսօր Ուկրաինայի նախագահը դիմել է երկրի խորհրդարանին՝ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով երկարաձգելու խնդրանքով։ Լարվածությունը չի թուլանում ռուս-ուկրաինական ճակատում։ Վերջին մեկ օրում թիրախավորվել են ինչպես Ռուսաստանի սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ ռազմավարական կարևոր ենթակառուցվածքներ՝ նավթային օբյեկտներից ու ռազմական բազաներից մինչև Զապորոժիեի ատոմակայան։