Լրահոս
Հասարակական
11:15
25.04.26
597

Վիճաբանություն՝ Երևանում. հարևանը պլաստմասե տուփով հարվածել է տղամարդու գլխին և սպառնացել ատրճանակով

Img default alt hy

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ապրիլի 16–ին կեսգիշերին մոտ Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն և հայտնել, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 23։10-ի սահմաններում Արմեն Մ․-ն գնացել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր  Հ․-ի տուն, որտեղ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միմյանց հրել են, որից հետո Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, և նույն տուփից հանելով ատրճանակը, սպառնացել է սպանել, ինչից հետո Արմեն Մ․-ն վերջինիս ձեռքից վերցնելով նշված ատրճանակը հեռացել է։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակարաններից մեկից Ասատուր Հ․-ն հոգեկան ներգործության ենթարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Արմեն Մ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում ներկայացրել է նշված ատրճանակը։