Լրահոս
Հասարակական
22:41
30.09.19
134

Զարթոնքի նոր գյուղապետն էլ շքեղ տուն ունի. բայց պաշտոն չի ունեցել

Կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը՝ Զարթոնք համայնքը ոչ է ասել հանրային ճնշման տակ հրաժարական տված, բայց նորից գյուղապետի պաշտոնում առաջադրված Պարույր Սարգսյանին:
Ապրիլի կեսերին էին գյուղացիները բողոքի ցույցեր սկսել նրա դեմ ու իրավիճակը լարվել էր այնքան, որ Պարույր Սարգսյանի կողմակիցները որսորդական հրացանից կրակ էին բացել: Համեմատաբար հանգիստ է անցել ընտրական օրը: