Լրահոս
Հասարակական
16:17
27.04.26
158

Զինվորականների աշխատավարձը բարձրացնելու արդար մեխանիզմ է առաջարկում «Հայաստան» դաշինքը

Հայաստանի զինված ուժերում բազային աշխատավարձի բարձրացում է խոստանում «Հայաստան» դաշինքը: Ընդդիմադիր ուժը պնդում է՝ գործող համակարգը ստեղծում է անհավասար պայմաններ զինված ուժերում։ Ատեստացիայի վրա հիմնված վարձատրությունը հանգեցնում է իրավիճակի, երբ նույն ծառայության պայմաններում գտնվող զինծառայողները ստանում են տարբեր աշխատավարձեր՝ խաթարելով արդարության սկզբունքը զինվորական համակարգում։ Քաղաքական այս ուժի ներկայացուցիչները վստահ են, որ նախընտրական այդ խոստումը հաջողված ծրագիր է դառնալու, մանավանդ որ իրենց ուժի առաջնորդի ղեկավարման ընդամենը մեկ տասնամյակում սպաների աշխատավարձը բարձրացել էր ավելի քան 400 տոկոսով: