Լրահոս
Առողջապահական
21:00
13.10.21
56

300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման. Հայաստանը կորոնավիրուսի «վառվող կարմիր գոտի» է դառնում. տեսանյութ

Եվրամիությունը փակել է իր սահմանները հայաստանցիների առաջ: Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան: Մի քանի հարյուր վարակակիր սպասում է հոսպիտալացման իր հերթին:

Այս ֆոնին մեր երկիրը պատրաստվում է նոր կորոնասահմանափակումների: Վաղվանից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի հրամանը, որ չվակցինացված աշխատողները պետք է 14 օրը մեկ քովիդ թեստ հանձնեն: