Լրահոս
Առողջապահական
23:41
12.10.21
89

44 կորոնամահ՝ մեկ օրում. Հայաստանում ներքևից վերև դիմակ չեն դնում, բյուջեի փողն էլ թեստերի համար չէ. տեսանյութ

Մեր երկրում մեկ օրում 44 վարակակիր է մահացել: 43-ը հենց քովիդի պատճառով: Հայտնի է, որ պատվաստումն էլ չի զրոյացնում վարակվելու ռիսկը, բայց մայրաքաղաքի երթուղայիններում իրար գիրկ նստած մարդիկ, որ արդեն պատվաստվել են, նախընտրում են դիմակ չդնել:

Նույնն է անում նաև խորհրդարանում թիկնապահներով քայլող Ալեն Սիմոնյանն ու սպառնում՝ շուտով Հայաստանում չպատվաստվածներին ոչ խորհրդարան, ոչ էլ ուրիշ տեղ մտնել չեն թողնի: