Լրահոս
Միջազգային
11:38
13.01.26
224

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

Img default alt hy

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ պայմանավորված երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերով, ինտերնետ հասանելիության սահմանափակումներով և հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներով։ Այս մասին նշված է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել կապի այլընտրանքային միջոցներ և, հնարավորության դեպքում, լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմանների միջոցով։

Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե դուք չեք կարող հեռանալ, ապա ապահով վայր գտեք ձեր տանը կամ մեկ այլ անվտանգ շինությունում։ Ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի պաշար»։