Լրահոս
Միջազգային
17:28
21.04.26
329

ԱՄՆ ռազմածովային ուժերը լցանավ են կալանել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

Img default alt hy

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտնել է Tifani լցանավի կալանման մասին՝ ԱՄՆ զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության (INDOPACOM) պատասխանատվության գոտում:

«Այս գիշեր ԱՄՆ զինված ուժերը INDOPACOM-ի պատասխանատվության գոտում իրականացրել են ստուգում և կալանում, ինչպես նաև բարձրացել են պատժամիջոցների տակ գտնվող և երկրի պատկանելության նշում չունեցող M/T Tifani լցանավի տախտակամած՝ առանց որևէ միջադեպի», - ասված է Պենտագոնի X-ի հաղորդագրության մեջ: 

Գերատեսչությունն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն միջոցներ ձեռնարկել մատակարարման այն ցանցերը խափանելու համար, որոնք ԱՄՆ-ն համարում է անօրինական և Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող: