Լրահոս
Հասարակական
11:00
16.06.26
114

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես վթարի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։