Լրահոս
Միջազգային
12:16
16.06.26
111

Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի

Img default alt hy

Իրանի իշխանությունները ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, համարում են ուրբաթ օրը Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ստորագրվելիք հուշագրի ամենակարևոր կետը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին հայտարարությունը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հուշագրի ամենակարևոր կետն է», - նշել է նա օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձինք, ինչպես նաև բանակցային գործընթացում միջնորդ հանդես եկող Պակիստանը, հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։

Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես հայտնել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամկետում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, իրանական միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է Իրանի ծովային շրջափակման ավարտը ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև անհապաղ և մշտական դադարեցում ռազմական գործողությունների բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։