Լրահոս
Միջազգային
16:13
16.06.26
62

Թրամփը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխություն չի ցանկացել

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այլ երկրներում, մասնավորապես՝ Իրանում, իշխանափոխության փորձերի արդյունավետությանը։

«Ես չեմ հավատում ռեժիմի փոփոխությանը, և ես տեսել եմ ռեժիմի այդ փոփոխությունները մի շարք տարիների ընթացքում։ Դրանք երբեք չեն աշխատում։ Դա (իշխանափոխությունը - խմբ.) պարզապես պետք է տեղի ունենա», - նշել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով Ֆրանսիայում «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հարցերին։

Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը «երբեք չի մտահոգվել ռեժիմի փոփոխությամբ», և հենց այդ գաղափարը ծրագրի մաս չի եղել։